Երեկոյան կողմ ոտքերն այտուցվում են, իսկ առավոտյան այտուցվում է դեմքը, կամ այտուցվում են մարմնի տարբեր հատվածներ: Դա տեղի չի ունենում առանց պատճառի:
Պատճառ 1. Խնդիր զարկերակային ճնշման հետ
Ոտքերի և դեմքերի վրա ի հայտ եկող այտուցները կարող են կապված լինել զա րկերակային բարձր ճ նշման հետ, ինչպես նաև արյան մեջ սպիտակուցի պարունակության նվազման հետ: Պետք է դիմել թերապևտի օգնությանը: Օգտակար կլինեն զբոսանքները մաքուր օդում: Պետք է ավելի շատ շարժվել:
Պատճառ 2. Ալերգիկ ռեակցիաներ
Ալերգիայի դեպքում հյուսվածքներում տեղի է ունենում այնպիսի նյութերի կուտակում, որոնք ներծծում են հեղուկը անո թներից: Ալերգիկ այ տուցներ կարող են ի հայտ գալ մարմնի տարբեր հատվածներում: Դրանք ուղեկցվում են քո րով, կարմ րությամբ, նաև ցանով: Պետք է դիմել ալե րգաբանին, ով կնշանակի անհատական բուժման կուրս: Պետք է փորձել պարզել ալ երգիայի առաջացման պատճառը:
Պատճառ 3. Երակների վարիկոզ լայնացում
Այտուցն ի հայտ է գալիս մազ անոթներում բարձր ճ նշման հետևանքով, որի հետևանքով հեղուկը անո թներից անցնում է հյուսվածքների մեջ: Ընդ որում, ոտքերը կարող են այտուցվել ոչ հավասարաչափ: Այտուցները կարող են ավելանալ ոտք վրա երկար մնալու հետևաքնով: Այս դեպքում օգտակար կլինի կոնտաստ լոգանքը: Այն կոփում է անոթները և կանխում է այ տուցների առաջացումը: Դրա համար պետք է տաք ջուրը 5-6 անգամ փոխել սառը ջրով և հակառակը: Խորհուրդ է տրվում հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից: Օգտակար կլինեն նաև ծովի աղով վաննաները:
Պատճառ 4. սրտ ային անբա վարարություն
Այ տուցների այս տեսակը կապված է հեղուկի ավելցուկային ծավալի հետ, որը մնում է ա նոթներում ա րյան շրջանառության դեպքում: Առաջանում է հևոց: Որպես կանոն, հիմնականում այտուցվում են ոտնաթաթերն ու ձեռքերի ափերը: Շոշափելիս այտուցված հատվածները սառն են: Այս դեպքում պետք է դիմել սրտ աբանին, որը կնշանակի համապատասխան բուժում: Օգնում է նաև ձեռքերի և ոտքերի մերսումը:
Պատճառ 5. Խնդիր եր իկամների հետ:
Եր իկամների հետ կապված խնդրի մասին վկայում են փափուկ, խմորանման այտուցները, որոնք հայտնվում են առավոտյան հիմնականում դեմքի վրա, այտերի հատվածում, և այտուցվում են ձեռքերը: Պետք է ընդունել համապատասխան բուժում՝ նշանակված բժշկի կողմից: Չի կարելի առանց բժշկի նշանակման ընդունել մի զամուղ պրե պարատներ, դա կարող է վատ հետևանքներ ունենալ: