Եթե չեք ցանկանա պատվաստվել, ոչ երկրից կկարողանաք դուրս գալ, ոչ էլ խանութ, սրճարան, դպրոց գնալ կամ ընդունվել աշխատանքի.. ով է Առողջապահության նոր նախարարը

Նորություններ

Վահե Աղաջանյանը գրում է. «Արսեն Թորոսյանի հեռանալը լրիվ կանխատեսելի էր, քանի որ ես շատ լավ ինֆորմացված եմ ինչպես ՊՆ-ից, այնպես էլ Առողջապահության նախարարությունից))
Հայաստանում Առողջապահության նախարարությունը և հիվանդանոցները կառավարվում են Սպիտակ մաֆիայի կողմից: Թե ինչ է Սպիտակ մաֆիան, դրա մասին հետո առանձին կխոսենք: Այսինքն, պետք է շատ լավ հասկանալ, որ Հայաստանում Առողջապահության նախարարին չի նշանակում Նիկոլ Փաշինյանը, այլ Առողջապահության նախարար նշանակվում է այն մարդը, ում անունը տալիս է ԱՀԿ-ն:

Ի դեպ, Արսեն Թորոսյանը պետք է հեռանար դեռ 2020-ի վերջին՝ Դավիթ Տոնոյանի, Արայիկ Հարությունյանի և մյուսների հետ, բայց քանի որ Առողջապահության նախարարությունում չավարտված ֆինանսական «գործեր» կային, նա այդ ժամանակ չհեռացավ:

Իրականում կա մտավախություն, որ Սպիտակ մաֆիան է հեռացնում Արսեն Թորոսյանին, որպեսզի նրա փոխարեն նշանակի մեկ այլ ծառայի, որի վրա արդեն կդրվի Հայաստանի բնակչությանը պատվաստելու խնդիրը: Բժիշկները չեն ընդվզելու, քանի որ Սպիտակ մաֆիան նրանց պատվաստումներ անելու դիմաց բավականին լավ վճարելու է:

Խնդրում եմ ճիշտ հասկանալ գրառումս: Ես պատվաստումներին դեմ չեմ, բայց եթե ես չեմ ցանկանում պատվաստվել, ինձ պետք չէ ստիպել պատվաստվել: Եթե դուք ցանկանում եք պատվաստվել, ապա գնացեք պատվաստվեք:

Եթե նրանց հաջողվի իրականացնել իրենց ծրագիրը, որը կարող է խափանվել միայն ու միայն Դոնալդ Թրամփի կողմից, այսինքն ԱՄՆ-ում տեղի ունենա մի բան, որի հետևանքով այստեղ ևս այդ ծրագրերը չի հաջողվի կյանքի կոչել, ապա պատվաստումները լինելու են կամավոր-պարտադիր: Այսինքն, եթե չեք ցանկանա պատվաստվել, չեք պատվաստվի, բայց ոչ երկրից կկարողանաք դուրս գալ, ոչ էլ խանութ, սրճարան, դպրոց, համալսարան գնալ կամ էլ ընդունվել աշխատանքի:

Արսեն Թորոսյանն արդեն գրել է ազատման դիմումը, սակայն այն դեռ չի ստորագրվել վարչապետի կողմից: Չեմ բացառում, որ Արսեն Թորոսյանը ևս մի որոշ ժամանակ կմնա, սակայն այն խնդիրը, որը նրա առաջ դրված էր, նա կատարել է»:

Նշենք, որ այսօր արդեն ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Նշենք, որ Ավանեսյանը 2020 թ. մայիսի 11-ից զբաղեցնում է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.