Եթե ցանկանում եք պատրաստել շատ համեղ քյաբաբ, որ շշերի վրայից չթափվի, ապա հետևեք մեզ.
Բաղադրությունը`
- 2 կգ տավարի աղացած միս,
- 0,5 կգ հավի աղացած միա,
- 2 հատ սոխ,
- 1 ճաշի գդալ աղ,
- 1 թեյի գդալ.
- 0,5 թեյի գդալ չրիլի պղպեղ,
- 0,5 թեյի գդալ զիրահ,
- 0,5 թեյի գդալ սև աղացած պղպեղ,
- 0,5 թեյի գդալ հի, համեմ.
Պատրաստման եղանակը․ Սոխը քերիչով անցկացնել, հյութը թափել, լցնել մեծ ամանի մեջ, ավելացնել տավարի և հավի մսերը, աղ, չիլի պղպեղ, հիլ, զիրահ (ձեռքերով լավ մանրացնել), սև պղպեղ և ձեռքերը թրջել ու մոտավորապես 10-15 րոպե խառնել, այնպես, որ բոլոր բաղադրիչները լավ խառվեն, մինչև միսը սկսի,
ավելացնել թարմ կտրատած համեմ ու էլի խառնել, սկսել միսը ծեծել, այնքան, որ ձեռքի վրայից չթափվի: Դնել սառնարան 1 ժամ, որ սառի ու հանգստանա: Կրակը կարող եք արդեն վառել: Ձեռքի ափի չափով միսը բաժանել մասերի ու շարել շամփուրների վրա, դնել կրակին: Մանրամասները ստորև բերված տեսանյութում: Բարի ախորժակ