Եթե Փաշինյանը հրաժարական տար, հայտնվելու էինք կործանման եզրին..

Քաղաքականություն

Արման Բաբաջանյանը գրում է. «Պատ երազմը չի ավարտվել և այս նոր տեսակի հիբրիդային պատ երազմը ոչ թե օժանդակում է նախկինում ավելի կարևոր համարվող ռա զմական գործողություններին, այլ ճիշտ հակառակը՝ հիբրիդային պատ երազմի միջոցով կարելի է առավել արդյունավետ հասնել նույն մարտավարական արդյունքներին, որոնց նախկինում հնարավոր էր հասնել ռա զմական գործողություններով։

Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Ադրբեջանի՝ նոր պատ երազմ սանձազերծելու հնարավորություններն էապես սահմանափակվել են։ Այդ է պատճառը, որ պարտությունից հետո Հայաստանի դեմ շարունակվող նոր՝ արդեն հիբրիդային պատ երազմում Ադրբեջանը զինված ուժերը օգտագործելու մասին գուցեև չի մտածում։ Ալիևին այս գործում կամա թե ակամա օժանդակում են հայկական գլխավոր մեդիա ընկերությունները, քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ինչպես նաև օլիգախիան՝ դառնալով հիբրիդային պատ երազմի ակտիվ մասնակիցներ»։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, որտեղ, ինչպես արդեն հայտնի է պաշտոնապես, տեղի է ունենալու հանդիպում Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով: Հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է այն օրակարգի մասին, որով Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա: Ըստ այդմ՝ օրակարգում են գերիների և անհետ կորածների հետ կապված հարցերը, որոնք առաջնահերթություն են Երևանի համար, և հարցեր տնտեսական գործակցության հետ կապված, մասնավորապես ռեգիոնալ հաղորդուղիների բացման: Թեմայի շուրջ «Առաջին լրատվականը» զրուցել է Azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանի հետ։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.