Եկա տուն ու հայտնաբերեցի, որ սկեսուրս իմ դարակն է փորփրում․ ես նրան մի լավ դաս տվեցի

Հետաքրքիր

Երբ նոր էինք ամուսնացել, առանձին էինք ապրում, ամեն ինչ շատ լավ էր: Հետո Ռուսաստանից վերադարձավ սկեսուրս, և իմ կյանքը կտրուկ փոխվեց: Չնայած, ի սկզբանե ինձ թվում էր, որ նա չի միջամտում մեր կյանքին, չի խառնվում, բայց այդպես միայն թվում էր: Մի օր աշխատանքից սովորականից շուտ եկա ու սկեսուրիս հայտնաբերեցի մեր սենյակում, դարակներս էր բացել ու փորփրում: Նա վախեցավ, շփոթվեց, բայց ասաց, որ ուղղակի դասավրում էր: Բայց իմ դարակները միշտ անթերի դասավորված են… Ուղղակի լռեցի:

Երեկոյան պատմեցի ամուսնուս, իսկ նա չհավատաց, ասաց, որ իր մայրը նման բանի ընդունակ չէ:Հետո սկսեցի նկատել, որ օծանելիքս, քսուքներս շաը շուտ են վերջանում: Հագուստիս, կոշիկներիս տեղը հաճախ է փոփոխվում: Մի օր փորձեցի սկեսուրիս հետ խոսել, բայց նա ժխտում էր և պնդում, որ առհասարակ չի մտնում մեր սենյակ:

Ոոշեցի նրան դաս տալ: Մի քանի քսուքներիս մեջ կծու պղպեղ լցրեցի ու դրեցի դրանք հենց հայելու առաջ, ամենաերևացող տեղում: Երեկոյան ամուսնուս հետ պայմանավորվեցի, որ միասին գանք տուն աշխատանքից: Կարևոր էր, որ նա ինքը ամեն ինչին ականատես լինի:

Մտանք տուն ու ինչ… Սկեսուրս իմ խալաթը հագին վազվզում էր տնով մեկ ու գոռում.

—Այրվում եմ, այրվում եմ…

Անկեղծ, մի փոքր խղճի խայթ զգացի, բայց թող իմանա, թե ինչ է նշանակում առանց հարցնելու ուրիշինը վերցնելը:

Դեպքից 1 ամիս անց մենք տուն վարձեցինք ու առանձնացանք, բայց ինչը այնքան էլ զարմանալի չէ, այդ մի ամսվա ընթացքում այլևս իրերիս ոչ ոք մատով չկպավ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.