«Եկեք մենք գնանք, թող մնա ժեխը, որն էլ վերջում սովից ինքն իրեն կուտի». Գեորգի Կիմիչ

Քաղաքականություն

«Այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական օրերից մեկը: Երկար մաքառումներից հետո 30 տարի առաջ մենք ստեղծեցինք պետականություն, ազատագրեցինք մեր հայրենիքը: 30 տարիների ընթացքում մենք հպարտ ու հաղթող ժողովուրդ էինք, իսկ 30 տարի անց մեկ մարդու գործունեության, մեկ դավաճան խելագարի գործունեության արդյունքում մենք կորցրինք Արցախի մեծ մասը»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը և հավելեց, որ այսօր էլ օրեցօր կորցնում ենք մեր պետականությունը:

Նա ողջունեց սյունեցիներին, որոնց գործունեության արդյունքում, նրա խոսքով՝ «այդ խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք»: «Մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, մենք բոլորս այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել այդ գերագույն գլխավոր խրտվիլակին»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Գեորգի Կիմիչն էլ հայտարարել է. «Եկեք մենք գնանք, թող մնա ժեխը, որն էլ վերջում սովից ինքն իրեն կուտի»: Դիտեք տեսանյութը.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.