«Եղբորս կյանքից հեռանալուց հետո մայրս ապրեց ու մեզ էլ ապրեցրեց. Հիմա որդեկորույս ամեն մոր հետ վերապրում է իր որդու կորուստը». Լիլի Էլբակյան

Հետաքրքիր Շոու բիզնես

Արցախյան պա տերազմի ընթացքում շատ հայտնիներ փորձում էին ինչ-որ կերպ աջացկություն ցուցաբերել բանակին, արցախցի ընտանիքներին: Դերասանուհի Լիլի Էլբակյանը նրանց թվում էր: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է պ ատերազմի ընթացքում իր ապրումների, արցախցիներին օգնելու, փոքրիկների համար ներկայացումներ խաղալու և ընկերներին կորցնելու մասին:

«Սեպտեմբերի 25-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Դեկամերոն» ներկայացման բացօթյա պրեմիերան էր: Հաջորդ օրն անձրև եկավ, չկարողացանք խաղալ ներկայացումը, դերասաններին ասացի, որ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ներկայացումն այլևս չենք խաղա: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պա տերազմը, երեկոյան մենք պետք է ներկայացումը խաղայինք: Առավոտից պատրաստվեցինք՝ հույսով, որ պա տերազմը կավարտվի, բայց այդպես էլ չխաղացինք:

Մի քանի օր անց հասկացանք, որ պա տերազմը երկար է տևելու,- պատմեց նա ու նկատեց, որ այդ շրջանում ամեն մեկը պետք է պա տե րազմեր իր տեղում: -Պետք էր ոչ թե շատ խոսել, այլ շատ գործել. կամ պետք է նստեինք, Ֆեյսբուքում բոլորին քննադատեինք, կամ էլ պետք է մեր գործն անեինք, իսկ այդ պահին մեր գործն էլ անել չէինք կարող: Որոշեցինք Խամաճիկների թատրոնը պահեստի վերածել ու անհրաժեշտ իրեր, սնունդ հավաքագրել: Ուրախությունս գտա մարդկանց օգնելու մեջ ու փորձեցի ինչ-որ բանով աջակցել, ոչ թե մնալ տանն ու նվնվալ: Մինչև այս ուրբաթ ամբողջ օրս այնտեղ էի անցկացնում»:

Ըստ Լիլիի՝ այդ ամենին զուգահեռ թատրոնի բակում և Հայաստանի տարբեր շրջաններում արցախցի փոքրիկների համար ներկայացումներ էին խաղում, նրանց նվերներ ու քաղցրավենիք տանում: «Հիմա էլ շարունակում ենք ներկայացումներ խաղալ արցախցիների համար: Այս ամենի արդյունքում շատ լավ մարդկանց հետ ծանոթացա, ովքեր շատ օգնեցին մեզ այս գործում: Նաև իմ սերնդի շատ դերասաններ էին օգնում, բայց անուններ տալ չեմ ուզում»,- ասաց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ շատ կարծրատիպեր կային կապված արցախցիների հետ, բայց նրանք էլ, ինչպես բոլորս, շատ տարբեր են, չի կարելի բոլորին մի սանդղակով չափել: «Կան արցախցիներ, որոնց հետ մինչև հիմա կապի մեջ եմ, ընկերացել եմ: Շատերը նույնիսկ որպես կամավոր միացան մեզ օգնելու: Բնականաբար բոլորն էլ շատ կոտրված էին ու ինձ համար ամենադժվարը հենց հոգեվիճակն էր: Զրուցում էի նրանց հետ, հետո ամեն գիշեր երազներ տեսնում նրանց պատմությունների մասին: Հետո որոշեցի շատ չխոսել ու չխոսեցնել, որովհետև այդ ամենն ազդում էր հոգեբանությանս վրա, ինչ էլ անեի, չէի կարող օգնել ոչնչով, նրանց կորցրածը գումարով չէի կարող գնել»,- նշեց Լիլին:

Նա նկատեց, որ բոլորն ասում են, որ իր ամենալավ հատկությունը միշտ ժպտալն է, բայց հիմա իր համար էլ է դժվար, քանի որ էմոցիոնալ մարդ է: «Պետք է կարողանանք մի փոքր սառը դատել, մտածենք վաղվա օրվա մասին, փորձենք ոտքի կագնել ու ապրեցնել: Եղբորս կյանքից հեռանալուց հետո մայրս ապրեց ու մեզ էլ ապրեցրեց: Եթե մեր ընտանիքն այսօր կա, մենք պարտական ենք հենց մայրիկիս: Մորս համար հիմա բարդ է, քանի որ որդեկորույս ամեն մոր հետ վերապրում է իր որդու կորուստը: Ամեն դեպքում պետք է շարունակել ապրել, բայց ես նկատի չունեմ այն, որ ապրենք այնպես, կարծես պատ երազմ չի էլ եղել: Այսօր շատերն այդպես են ապրում, բայց դա ինձ ցավեցնում է: Իհարկե, պետք է սթրեսից դուրս գալ, բայց պետք է հարգենք մեր ընկածներին ու փորձենք հիշելով շարունակել ապրել»,- ասաց նա:

Դերասանուհին պատմեց, որ ընկել են թե՛ իր ուսանողներից, թե՛ ընկերներից, թե՛ հարազատներից: «Զոհված հերոս Ռուստամն ընդամենը 18 տարեկան էր, շատ լուսավոր տղա էր: Ռուստամի հետ աշխատեցի ներկայացման շրջանակում, նա երաժիշտ էր: Ասացի, որ իմ կողմից շնորհակալություն հայտնի իր ծնողներին, որ նման տղա են դաստիարակել: Երևանի Մնջախաղի պետական թատրոնի դերասան, պարող Հովահննես Հաջինյանն էլ իմ ընկերն էր, ընկավ Արցախում: Ընկավ նաև ամուսնուս՝ Համոյի հորեղբոր տղան, ով որպես կամավոր էր մեկնել Արցախ: Հետաքրքիր է, որ Համոն զո րավարժությունների էր մասնակցում ու ևս պետք է գնար նրանց ջոկատի հետ, բայց, որոշ հանգամանքներից դրդված, այդ անգամ չգնաց: Երևի Աստված պահպանեց Համոյին»,- եզրափակեց Լիլին:

Մարիամ Խաչատրյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.