Եղունգների ամրության ու գեղեցկության պահպանման համար օգտվեք այս միջոցներից

Հետաքրքիր

Բոլոր կանայք երազում են ունենալ ամուր, երկար ու խնամված եղունգներ, չէ՞ որ դա կանացի ձեռքերի գեղեցկության հիմնական գրավականն է: Ցավոք, ոչ բոլորին է բնությունն օժտում նման զարդով, այնպես որ պետք է խնամքով վերաբերվել և տարբեր միջոցներ կիրառել, ցանկալի արդյունքին հասնելու համար:

Maléna - Cheri Cheri Lad

Եղունգների ամրությունն ու գեղեցկությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով` տարիք, աշխատանքի բնույթ, առողջական խնդիրներ և այլն: Բայց ցանկացած դեպքում անհրաժեշտ խնամքն իր արդյունքը կտա:Եվ այսպես`1. Եղունգների ամրացման համար օգտագործեք սխտորով լաք1-2 պճեղ սխտոր ցանկալի է թափանցիկ եղունգների լաք:

Մանր կտրատած սխտորը լցրեք լաքի մեջ, թողեք 7-10 օր, այնուհետև ուղղակի այդ միջոցը քսեք եղունգներին: Սա եղունգներին բնական ամրություն կտա:

2. Կիտրոնի հյութը եղունգների ամրացման և գեղեցիկ գույնի համարԿտրեք կիտրոնը մեջտեղից և մատները խրեք պտղամսի մեջ, պահեք 10 րոպե: Այնուհետև երկու կտորները փաթաթեք փայլաթիթեղով և դրեք սառնարանը, դրանք կարող եք օգտագործել ևս մեկ շաբաթ: Երկու շաբաթ այս պրոցեսը կրկնելուց հետո կտեսնեք արդյունքը: Կիտրոնաթթուն օգտակար է եղունգի և մաշկի համար:3. Ծովի աղ250 մլ տաք ջրի մեջ լուծեք 1 թեյի գդալ աղ, սոդա և ցանկացած շամպուն, ավելացրեք մի քնաի կաթիլ եթերայուղ ըստ նախասիրության: Ձեռքերը դրեք այս խառնուրդի մեջ 15-20 րոպե: Եթե ընթացքում սառչում է` տաք ջուր ավելացրեք: Լավանալուց հետո ձեռքերին կրեմ քսեք: այս պրոցեդուրան կարելի է անել թեկուզ ամեն օր:4. ՅոդՔնից առաջ վրձինով յոդ քսեք եղունգներին: Սկզբում դրանց գույնը կփոխվի, բայց արդեն առավոտյան յոդը ներծծված կլինի և եղունգները բնական գույն կունենան: Այս եղանակով կարելի է վերացնել եղունգների շերտավորումը:Այժմ ձեր եղունգները կլինեն ամուր, գեղեցիկ ու խնամված:

8 thoughts on “Եղունգների ամրության ու գեղեցկության պահպանման համար օգտվեք այս միջոցներից

  1. cheapest place to buy cialis First, regarding the aftermath of the Qizhou flood, a number of officials who handled thoughtful cheap ed meds online and timely relief were rewarded and promoted, and there were also cheap ed meds online What Stores Carry Male Enhancement Pills many state and county officials who were dismissed from office and even sent to prison for inquiries

Добавить комментарий