«Եռաբլուր էի գնացել, մոլորված կանգնել էի ու լսում էի ողբացող կնոջ ձայնը.. մոտեցա, պարզվեց..» Կարինա Հարությունյանի գրառումը

Նորություններ

Կարինա Հարությունյանը գրել է. «Ով ինձ ճանանչում է լավ գիտի իմ տեսակը… Արդեն լռել չի լինում։ Մեկ ամիս առաջ Եռաբլուր էի գնացել, մոլորված կանգնել էի ու լսուն էի ո ղ բացող կնոջ ձայնը։ Հասկացա, որ Արցախից է։ Մոտեցա օգնեցի կանգնեց ու խնդրեցի, որ գնանք նստենք մի քիչ հանգստանա։ Նստեցինք սկսեց պատմել, որ երեք տղա ուներ եւ Հադրութից են, որ դեռ 1994թ-ին ամուսինն է զո հվել իսկ օրեր առաջ քսանչորս տարեկան տղան է զո հվել ու ողջ մնացած 2 տղաները մինչև օրս սահմանին են։

Կինը 2 թոռնիկների հետ (երեխաների մայրը թողել գնացել է նախքան պատ երազմը թողնելով տատիկի մոտ)Երևանում է։ Բարեկամի տանից մյուս բարեկամի տուն է տեղափոխվում։ Սոց նախարարության կամ պետության տեղը ցույց չտաք ՝մարդ չկա։

Երկար զանգերիցս հետո այսօր զանգել են ու առաջարկել են դպրոցում մեկ սենյակ … Մերժել է կինը ու հիմա զանգել է լաց է լինում ասում է զանգիւմ եմ հետ չեն պատասխանում «ջան դամ» համաձայն եմ կգնամ թոռնիկներիս հետ դպրոցում կապրեմ։

Խնդրում եմ վարձով ու խելքին մոտ գնով բնակարան է պետք։ Ու շատ շտապ։ Կինը իմ ընկերների ցանկում կա կկարդա»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.