Ես որոշել էի տանս հին կահույքը նվիրել դրա կարիքն ունեցողներին, բայց էլ կյանքում նման բան չեմ անի․ ահա, թե ինչու

Հետաքրքիր

Որոշել էինք վաճառել բնակարանը, բայց սկզբի համար այն պետք էր դատարկել: Որոշ կահույքներ կարելի էր պարզապես դեն նետել, օրինակ, երեխայինս, որը ավելի քան երեսուն տարեկան էր, նա մեր որդուն մնացել էր ավագ քրոջից: Դա վաճառքի համար պիտանի չէր։Սակայն ես որոշեցի, որ կարող եմ ինչ-որ մեկին տալ, քան անմիջապես դեն նետել: Ի վերջո, կան շատ ընտանիքներ, որոնք գումար չունեն կահույք գնելու համար: Ես այդ մասին գրեցի սոցցանցում, որ անվճար կահույք կտամ, բայց միայն իրենք պետք է գան տանեն։ Քանի որ բնակարանը պետք է անհապաղ ազատեի գրեցի, որ ժամկետը երեք օր է: Ինձ մի քանի մարդ գրեցին, բայց մի կին շատ էր պնդում որ իրեն տամ:

Նա գրել էր, որ իր երեխան ապրում է դատարկ սենյակում, քանի որ չկան միջոցներ: Ես անմիջապես ուղարկեցի նրան նկարները՝ նշելով որ կահույքը հին է և հեռու է իդեալական վիճակից: Սակայն նա ինձ վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է, նրան ամեն ինչ բավարարում է և անպայման երեք օր հետո կտանի ։ Ես որոշեցի օգնել այդ կնոջը ։ Հետո ինձ մի քանի մարդ գրեց, ովքեր պատրաստ էին վերցնել կահույքը անմիջապես: Սակայն ես խոստացել էի, դրա համար էլ բոլորին մերժեցի։Երեք օր անց այդ կինը անհետացավ: Ես նրան գրեցի չորրորդ օրը, սակայն նա չպատասխանեց ։ Զանգահարեցի նրան, իսկ նա սկսեց վրդովվել, որ ես նրան անհանգստացրել եմ աշխատանքի ժամանակ:

Ես հարցրեցի նրան, երբ կգա կտանի,իսկ նա ինձ պատասխանեց, որ ես ինքս տանեմ այն, քանի որ նա մեքենա չունի։ Ինձ նման լկտիությունը ցնցեց: Ես նրան գրեցի, որ ես բեռնատար չունեմ և բեռնակիրներ էլ չունեմ, և հայտարարության մեջ նշված է, որ ինքը պետք է գա տանի։ Դա միակ պայմանն էր, որ ես նշել էի։Ես հասկացա, որ նա դրա կարիքը չունի, կամ, եթե նրան նույնիսկ անհրաժեշտ է, ապա նա չի պատրաստվում որևէ ջանք գործադրել իր որդու համար: Բախտս բերեց, որ ևս մեկ մարդ տեսել էր հայտարարությունը և պատրաստ էր միանգամից տանել այն: Նա իր կնոջ հետ եկավ և տարավ այն, ինձ էլ մի տուփ կոնֆետ տվեցին: