«Ես ու չոլկես» Շպռոտը՝ 10-րդ դասարանում. Կպատկերացնեի՞ք նրան այսպիսին․ ֆոտո

Շոու բիզնես

Հայկական էստրադայի Շպրոտ կեղծանունով ամենաէպատաժային ու տարօրինակ երգչուհին շատ կարճ ժամանակում երկրպագուների մի ամբողջ բանակ հավաքեց։ Դրանում հսկայական դեր ունեցան բացառիկ, առանց բարդույթների տեսանյութն ու հայկականը ժամանակակից կատարմամբ համատեղելու ունակությունը։ Սակայն շատ հանկածակի, իր կարիերայի գագաթնակետին Շպրոտը լքեց բեմն ու մեկնեց ԱՄՆ, ինչը ծնեց բազմաթիվ լուրեր, օրինակ, իբր թե «երգչուհին հիասթափել է հայրենիքից, հայկական շոու բիզնեսից ու մեկնել է Ամերիկա՝ կարիերան փոխելու նպատակով»։ Խոսում էին, որ Անի Թովմասյանը (Շպրոտի իսկական անունը) կոմպակտ-դիսկերի խանութում վաճառողուհի է աշխատում…

Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը շարունակում է իր Instagram-ում արխիվային լուսանկարներ հրապարակել: Երգչուհին օրեր առաջ իր հետևորդների հետ կիսվել էր «Վերջին զանգի» լուսանկարով, իսկ այսօր կրկին դպրոցական լուսանկար է հրապարակել.

«Ես ու չոլկես: Նոնան՝ իմ կողքի աղջիկը, մտերիմ ընկերուհիս է, Գոհարը, Քրիստիկը, Տաթևը և Ասպրամը: Մութ ու ցուրտ տարիներ, 10-րդ դասարան (վարագույրները ասում են՝ վերանորոգել են դպրոցս)»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:
Իսկ դուք ձեզ հիշու՞մ եք այդ տարիքում։

Աղբյուր

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.