Երբեք մի թափեք այն ջուրը, որի մեջ մակարոն եք խաշել, ահա թե ինչու

Խոհանոց Հետաքրքիր

Հավանաբար քչերը գիտեն, որ այն ջուրը, որի մեջ մակարոն է խաշվել կարելի է օգտագործել այլ նպատակներով։

Նրբաբլիթների և բլիթների համար։ Խորհուրդ նրբաբլիթների և բլիթների սիրահարների համար. կաթի փոխարեն օգտագործեք խաշած մակարոնի ջուրը: Բլիթները կստացվեն պասային և հակաալերգիկ: Զանգվածը կիսելի տեսք կունենա, բայց բլիթները շատ լավ կստացվեն, իսկ համն ուղղակի հիանալի կլինի:

Սոուսների համար։ Որպեսզի սոուսն ավելի ջրիկ և համեղ ստացվի, կարելի է այնտեղ ավելացնել երկու գդալ խաշած մակարոնի ջուր:

Լոբազգիները թրջելու համար։ Լոբին, ոլոռը, ոսպը պատրաստելուց առաջ պետք է թրջել ջրում: Դրա համար որոշ խոհարարներ օգտագործում են խաշած մակարոնի ջուրը:

Վաննա՝ ոտքերի համար։ Այն մարդիկ, ում ոտքերը ցավում կամ այտուցվում են, անպայման պետք է փորձեն այս միջոցը: Թրջեք ձեր ոտքերը խաշած մակարոնի ջրով: Հանգստացնող ջերմությունը և դրա միջի հանքային նյութերն անմիջապես անում են իրենց գործը: Փորձեք և կհամոզվեք:

Շոգեխաշելու համար։ Սա հիանալի միջոց է բանջարեղեն պատրաստելու համար: Այս անգամ փորձեք պատրաստել դա խաշած մակարոնի ջրով: Բանջարեղենի համը զգալիորեն ավելի լավն է լինում:

Որպես ապուրի հիմք (արգանակ)։ Պատրաստեք, օրինակ, կարտոֆիլի ապուրը խաշած մակարոնի ջրով: Այն շատ սննդարար է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.