Երբեք չեք գուշակի, թե նրանցից որն է մայրը․ Նա 7 երեխա ունի, իսկ տեսքից ասես աղջնակ լինի

Հետաքրքիր

Դիտելով ցանցում տեղադրված հոլովակներն ու նկարները՝ ոչ ոք չի կարողանում ասել, թե քանի տարեկան է դրանցում պատկերված կինը: 46-ամյա Ջեսիկա Էնսլոուն բազմազավակ մայր է: Կինը մեծացրել է յոթ երեխա, որոնցից չորսն արդեն չափահաս են: Սակայն Ջեսիկայի արտաքին տեսքից հնարավոր չէ ասել, որ նա մայր է:

Էնսլոուն անհավատալի երիտասարդ տեսք ունի: Տեսանյութերում և լուսանկարներում, որոնցում Ջեսիկան կանգնած է իրենից քսան տարով փոքր դստրերի կողքին, նրան հաճախ շփոթում են երեխաների հետ: Օրերս TikTok-ի համար նկարահանված պարային տեսանյութում Ջերսին գրել է իր աղջիկների և իր տարիքներն ու անունները: «Ալիսա, 26 տարեկան, Լորեն, 18 տարեկան, իսկ ես նրանց մայրիկ եմ, ես 46 տարեկան եմ»,- գրել է Էնսլոուն: Բացի երիտասարդ դեմքից Ջեսիկան ունի նաև շատ գեղեցիկ կազմվածք:

Հետևորդները հիանում են նրա արտաքինով: Շատերը չեն հավատում, որ ամերիկուհին 46 տարեկան է: Նրանք չեն կարող պատկերացնել, թե ինչպես կարող է կինն ավելի երիտասարդ երևալ, քան սեփական դստրերը: «Ոչ, նա պարզապես չի կարող 50-ին մոտ լինել, դա ֆանտաստիկա է: Որտեղի՞ց գնել նման երիտասարդացնող դե ղահա բեր», «Իսկ ո՞վ է հոլովակում, մա՞յրը: Սկզբում չես հասկանում, մինչև չես տեսնում գրառումը», «Այս կինը կա խարդ է, հնարավոր չէ այդպիսի արտաքին ունենալ 46 տարեկանում»,- գրում են համացանցի օգտատերերն իրենց մեկնաբանություններում:

Ջեսիկան սիրով ընդունում է հաճոյախոսությունները: Նա ասում, որ շատ անծանոթներ հաճախ կարծում են, որ ինքը սեփական դստրերի քույրն է, բայց ոչ երբեք մայրը: Ավելի վաղ Էնսլոուն կիսվել է իր կյանքի մանրամասներով: Նա պատմել է, թե ինչպես է մի քանի տարի առաջ նիհարել 20 կիլոգրամով, ինչի արդյունքում նրա առող-ջական վիճակը, մաշկը և ընդհանուր օրգանիզմը անչափ լավացել են: Ամերիկուհին չի խոսում ոչ մի դիետայի կամ երիտասարդացնող քսուկների մասին: Մնում է միայն գուշակել՝ ինչն է օգնում նրան այդքան երիտասարդ մնալ 46 տարեկանում: