Երբևէ մարինացված սմբուկ փորձե՞լ եք․ դուք ուղղակի չեք պատկերացնում, թե որքան համեղ է այն

Խոհանոց

https://news39times.com/-ը գրում է․Անհավանական համեղ նախուտեստ մսային ուտեստների համար, հիանալի է ստացվում նաև սկսնակների մոտ: Մեծ կաթսայի մեջ ջուր լցնել, աղ ավելացնել և եռացնել: Այդ ընթացքում սմբուկների վրա երկայնակի կտրվածք անել, որպեսզի ստացվի խորը գրպանիկ:

Սմբուկները իջեցնել եռացող ջրի մեջ և թողնել մինչև գույնը փոխեն և փափկեն: Դա կտևի մոտ հինգ կամ տաս րոպե, ամեն ինչ կախված է սմբուկի քանակից:

Սմբուկները շարել սկուտեղի վրա, վրան դնել մեկ այլ սկուտեղ, որի վրա դնել կաթսա ջրով լցված, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա:

Այդ ընթացքում գազարը անցկացնել կորեկանա գազարի համար նախատեսված քերիչով, բարակ կտրատել սոխը, բուլղարական պղպեղը, սխտորը մանրացնել:

Պատրաստել համեմունքները:

Մարինադը եփեք ՝ օգտագործելով սև պղպեղի հատիկներ, դափնու տերև: Մեկ լիտր ջրի համար վերցրեք մի ճաշի գդալ շաքարավազ և ավելացրեք այնքան քացախ, որպեսզի մարինադը ունենա հաճելի քաղցր և թթու համ: Մեկ լիտր ջրի համար վերցնել 1 ճաշի գդալ աղ:

Սոխը բուսայուղի մեջ տապակել մինչև ոսկեգույն և ավելացնել համեմի սերմերը: Ավելացնել բուլղարական պղպեղը և խառնել:

Անմիջապես ավելացնել սխտորը, համեմունքները:

Տաք տապակի մեջ ավելացնել գազարը, թարմ կանաչին, վերցնել կրակից և խառնել:
Սմբուկը ձեռքերով քամել և գրպանիկի մեջ լցնել գազարով լցոնը: Լցոնած սմբուկները խիտ շարել հարմար տարայի մեջ և լցնել տաք մարինադը, այնպես որ մարինադը ծածկի սմբուկները:

Սմբուկները հնարավորինս ամուր դնել և ծածկել եռացող մարինադով:

Սեղմեք ներքև սմբուկների վրա, որպեսզի մարինադն ամբողջությամբ ծածկի դրանք: Թողնել տաք տեղում և համտեսել: Պահել սառը տեղում և ցանկության դեպքում համտեսել:

Չգիտեմ `կարո՞ղ է ավելի համեղ բան լինել, քան մարինացված սմբուկը:

Նյութը պատրաստեց՝ https://news39times.com/