Երբ ամուսինը կնոջ բաճկոնի գրպանից վերցնում էր բանալիները, մի տարօրինակ գրություն ընկավ նրա ձեռքի տակ, կարդաց ու չհավատաց աչքերին

Հետաքրքիր

Ամուսինը փնտրեց իր մեքենայի բանալիներն ու չգտավ: — Աննա, դու չե՞ս տեսել մեքենայի բանալիները, — հարցրեց կնոջը: — Իմ բաճկոնի գրպանում, — պատասախանեց կինը: Երբ գրպանից փորձում էր դուրս բերել բանալիները, հանկարծ մի գրություն ընկավ գրպանից: Նա բացեց ծալված թուղթն ու կարդաց. Դրախտ ռեստորան, 11:00: Կնոջ ձեռագիրը չէր, հավանաբար գրության հեղինակը ժամադրողն էր: Հողը երերաց ոտքերի տակ, միթե՞ կինը դա վաճանում է իրեն: Աննան մոտեցավ հայելուն՝ ուղղելով իր նոր փիրուզագույն զգեստը։ Ամուսինը ոտքից գլուխ զննեց կնոջը. Ավելորդ է ասել՝ գեղեցիկ է: Նրանք միասին ապրել են մոտ տասը տարի կատարյալ ներդաշնակության մեջ։

Ընկերները բոլորն էլ զարմացած էին. «Առանց երեխաների, բայց՝ երջանիկ»: Ամուսինը մտածեց. «Գուցե մրցակից է հայտնվել։ Ոչ, քիչ հավանական է, բայց ի՞նչ է նշանակում այդ գրությունը: Միթե՞ ես կույր եմ եղել և չեմ նկատել ինչպես է կինս գլխիս պոզեր դնում»։ Նա կրկին նայեց կնոջը, նա ընդունա՞կ է դա վաճանության: Կասկածները փոքր ինչ փարատելու համար հարցրեց. — Աննա, վաղը պլաններ ունե՞ս։ Գուցե միասին գնանք կինո։ Վաղը 11:00 -ի համար տոմս կվերցնեմ: Աննան հանկարծ ընկավ մտքերի մեջ, նրա դեմքը փոխվեց, հետո սկսեց կմկմալ. — Սիրելիս, վաղը չի ստացվի, ես խոստացել եմ … ըըըմ..:

Ասես նրա գլխին եռման ջուր լցրին: Սիրելի կինը երբեք չի ստել, չի կարողացել գաղտնի ոչինչ թաքցնել։ Իսկ այժմ … Իսկ եթե նա ստում է, եթե նրա կյանքում ուրիշ տղամարդ կա. Տղամարդու գլխում մտքերը թռչում էին ահավոր արագությամբ, տրամադրությունը կտրուկ վատացավ, բայց զսպեց իրեն և որոշեց ամեն ինչ պարզել հաջորդ օրը։ Նա գիտեր հասցեն և ժամը։ Մնում էր միայն գնալ ու սեփական աչքերով տեսնել ու համոզվել: Ամբողջ երեկո բառ անգամ չփոխանակեց կնոջ հետ, չէր պատասխանում ընկերների հեռախոսազանգերին: Ողջ գիշեր չկարողացավ աչք փակել, միայն լուսադեմին քնեց մոտ մի կես ժամ:

Ժամը տասին մոտ արթնացավ ու տեսավ, որ Աննան արդեն հագնված է, շպարված է և պատրաստվում է տանից դուրս գալ։ -Այսքան շո՞ւտ ես գնում։ — Այո, ես պետք է գնամ։ Նախաճաշը սեղանին դրված է, դու նախաճաշիր, — նրան հրաժեշտ տալով, արագ դուրս եկավ։ Ի՜նչ նախաճաշ: Նա իսկույն վեր կացավ, լվացվեց ու շտապ դուրս եկավ տնից: Մոտենալով ռեստորանի շենքին՝ անմիջապես նկատեց մուտքի մոտ կայանված կնոջ մեքենան։ Նա իջավ մեքենայից՝ ձեռքերը բռունցք արած շարժվեց դեպի ծառայողական մուտք։ Ներս մտավ ու ամեն կողմից լսվեցին շնոհավորանքներ, նրա առջև աշխատակիցներն էին,մտերիմ ընկերները, հայրը, մայրը.

— Շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ: Ժպտալով նրան ընդառաջ եկավ կինը. — Իսկ դու ի՞նչ էիր մտածում: -Ի՞նչ է կատարվում: Ես ոչինչ չեմ հասկանում, — մրմնջաց նա: -Ես միտումնավոր բանալիները թաքցրի իմ գրպանում, և դրեցի այդ գրությունը, համոզված էի, որ կկարդաս: Մոռացել ես, հա՞, այսօր լրանում է ընկերությունում քո աշխատանքի տասնհինգ տարին և մեր ամուսնության տասնամյակը և ես որոշեցի անակնկալ անել:Հիմա նա ամեն ինչ հասկացավ: Ամուր գրկելով Աննային՝ նա շրջվեց դեպի հյուրերը և ասաց. — Շնորհակալ եմ բոլորիդ: Եվ ամենակարևորը, շնորհակալություն, — և համբուրեց իր սիրելի կնոջը: Մի շտապեք եզրակացություններ անել առանց հասկանալու։ Եթե սիրում ես, ուրեմն վստահիր։