news94daily-ն գրում է․Ես կտրեցի ալոեի մի կտոր տերև, մոտավորապես 4-5 սմ:
Հետո, ես լվացի այն սառը ջրով և այն երկայնքով երկու մասի բաժանեցի:
Ահա այսպես, կարելի է ասել, ես ստացա հյութ:
Այնուհետև, ես մատով հավաքեցի հյութը և քսեցի աչքերիս տակի մաշկի վրա: Այն քսեցի շատ նրբորեն առանց մաշկը ձգելու:
Ալոեի հյութ խնամքի համար
Երբ ես արեցի այս ընթացակարգը առաջին անգամ, թողեցի հյութը աչքերիս տակ ընդամենը մի քանի ժամ, ավելի երկար ժամանակով չհամարձակվեցի, հնարավոր ալլերգիաներից խուսափելու համար:
Բայց, սկզբունքորեն, ես ալերգիկ չեմ և ինձ մոտ ոչ մի ալլերգիա տեղի չի ունեցել:
Քսելուց հետո մաշկի թեթև ձգվածության զգացողություն կար, բայց հետո, երբ ես այդ ալոեի հյութը լվացի, ինձ երկու ժամ հետո էլ դուր եկավ արդյունքը:
Քանի որ, տեսնում էի, որ մաշկս իսկապես հարթվում է:
Իհարկե, իմ կնճիռները մնացին ինձ հետ, նրանք ոչ մի տեղ չկորան, բայց ես կարծում եմ, որ եթե դուք անեք այս ընթացակարգը պարբերաբար, ապա հույս կա, որ գոնե նորերը չեն հայտնվի:
Երկրորդ անգամ ես այս դիմակը պատրաստեցի արդեն գիշերը: Երեկոյան քսեցի, քնեցի ամբողջ գիշեր և լվացի միայն առավոտյան: Աչքերիս տակի մաշկը ինձ շատ դուր եկավ: Այն ավելի առաձգական, ավելի թարմ և ավելի սնված տեսք ուներ: Ինձ նույնիսկ թվաց, որ այն մի քիչ սպիտակեց:
Ես չունեի պարկեր աչքերիս տակ, որոնք հաճախ առավոտյան են հայտնվում:
Ես ինչ-որ տեղ լսել եմ, որ նախքան ալոեի օգտագործելը, այն պետք է մի քանի շաբաթ սառնարանում թողնել և ազդեցությունը ավելի լավը կլինի:
Սառնարանում ես ալոե չեմ պահել, բայց միգուցե դուք ասեք դա պարտադիր է, թե ոչ:
Իմ փորձի արդյունքներից ես ոգևորված եմ, շատ խորհուրդ եմ տալիս փորձել այս մեթոդը:
Նյութը հրապարակման պատրաստեց news94daily-ն