Երբ Տանը Լավաշ Է Ավելանում, Ես Միշտ Պատրաստում Եմ Այս Անչափ Համեղ Ուտեստը, Խրթխրթան Ու Անուշաբույր, Համից Չես Կշտանա

Խոհանոց

Եթե ձեռքի տակ ունեք լավաշ և որոշ մթերքներ կարող եք շատ համեղ ուտեստ պատրաստել ու տանեցիներին ուրախացնել: Պատրաստելիս այնպիսի անուշ բույր է տարածվում և բոլորը անհամբեր սպասում են, երբ պիտի վայելեն:

Բաղադրիչներ՝ Լավաշ 4 հատ, Բուլղարական պղպեղ 1 հատ, Լոլիկ 1 հատ, Մարինացված վարունգ 2 հատ, Հավի կրծքամիս 700 գ, Խոզապուխտ 150 գ, Պինդ պանիր 150 գ, Ձու 1 հատ, Մայոնեզ, սամիթ, ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը՝ Հավի կր ծքամիսը եփել աղ գցված ջրում: Խոզապուխտը և հավի միսը մանր կտր ատել, պանիրն անցկացնել քերիչով, բուլղարական պղպեղը, լոլիկը և մարինացված վարունգները կտրատել փոքրիկ խորանարդիկների տեսքով, սամիթը մանրացնել:

Բոլոր բաղարիչներն իրար միացնել, լցոնը պատրաստ է: Յուրաքանչյուր լավաշի վրա մայոնեզ քսել, լցնել լցոնը և փաթաթել գլանաձև: Ջե ռոցի տապակի վրա յուղ քսել կամ յուղաթուղթ փռել և շարել լավաշի ռուլետները: Ձուն հարել և քսել ռուլետների վրա: Ռուլետները ծածկել փայլաթիթեղով և եփել 180 աստիճանի տակ 15 րոպե:

Հիանալի տարբերակ է արագ ուտեստ պատրաստելու համար: