Երեկ Եռաբլուրում, երբ երգում էր հայրը՝ Դավիթ Ամալյանը, ես հավատում եմ, որ քիչ այն կողմ հանգչող Վարդանը լսում էր հոր հոգու ցավը. Նաիրա Զոհրաբյան

Նորություններ

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ Վարդան Ամալյանն է։ Դավիթ Ամալյանի որդին։ Անցյալ աշուն այցելել էի Ստեփանակերտ՝ իրենց զո րամաս։ Վարդանը զոհվեց այս պատերազմում ու միայն շաբաթներ անց դին գտան։ Երեկ Եռաբլուրում, երբ երգում էր հայրը՝ Դավիթ Ամալյանը, ես հավատում եմ, որ քիչ այն կողմ հանգչող Վարդանը լսում էր հոր հոգու ցավը ու զգում էր արցունքները։

Հայրենիքի համար մղվող մար տերում զոհվել է երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի ավագ որդին՝ Վարդան Ամալյանը: Այս մասին տեղեկացել ենք Դավիթ Ամալյանի ընկերների ցա վակցական գրառումներից, որոնք նրանք հրապարակել են երգիչ-երգահանի ֆեյսբուքյան էջում:

Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր ի պատիվ մար տական ընկերոջ՝ Արցախյան առաջին պա տերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի: Վարդան Ամալյանը ծնվել էր 2001 թվականին: Նա ժամկետային զի նծառայող էր:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Ամալյանը Եռաբլուրում երգում էր զոհված որդու ու մյուս տղերքի համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.