Այս բաղադրատոմսը քչերին է հայտնի»։ Այն առողջարար է օրգանիզմի համար և օգտակար։ Պատրաստեք ինքներդ և համոզվեք դրանում։
Բաղադրիչներ` 6 կիտրոն, ջուր, մեղր
Պատրաստման եղանակը` Կիտրոնը մասերի բաժանեք, վրա ջուր լցրեք։ Ջուրը եռացրեք 3 րոպե։ 10-15 րոպե թողեք սառչի։
Կիտրոնը հանեք ջրից և խմեք տաք ջուրը։
Ջրի մնացած մասը լցրեք ապակե տարայի մեջ հետագա օգտագործման համար։ Թեյի մեջ կարող եք մեղր ավելացնել։
Օգտակար հատկությունները`
Ամրացնում է իմունիտետը։ Պաշտպանում է մրսածությունից։ Էներգիա է հաղորդում։ Օգտակար է նյութափոխանակությանը, կարգավորում է այն։
Մաքրում է տոքսինները։ Կարգավորում է pH-ի մակարդակը։ Մաքրում է մաշկը։ Թարմացնում է շնչառությունը։
Կարող եք ժամանակ առ ժամանակ փորձել այն և մաքրել Ձեր օրգանիզմն ու բարձրացնել դիմադրողականությունը։