Զգույշ եղեք ձեր թանկարժեք շուբաները չվառվի. Հովհաննես Ազոյան

Քաղաքականություն

Զգույշ եղեք ձեր թանկարժեք շուբաները չվառվի. Հովհաննես Ազոյան։ Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետության հրապարակում, որ կրակ վառեք, զգույշ եղեք ձեր թանկարժեք շուբաները չվառվի»։ Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խարույկի կողքին լուսանկարներ էր հրապարակել Հանրապետության հրապարակից։ Իսկ ավելի վաղ հայտնել էր, որ գիշերակացը Հանրապետության հրապարակում է անցկացնելու։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայրաքաղաքում և տարբեր մարզերում շարունակվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերն ու անհնազանդությունները: Ցուցարարները Հանրապետության հրապարակում սկսեցին տեղադրել վրաններ։

Ելույթով հանդես եկավ Վազգեն Մանուկյանը, ով, մասնավորապես, ասաց. Մեր ժողովուրդը շատ բարի է և օրինապաշտ, որովհետև ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակին են հասցնում, այդ երկրի ղեկավարը 2 օրից ավել չէր մնա: Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պա տե րազմը հասցրել է ծայրահեղ իրավիճակի, մինչդեռ կարող էր ավելի շուտ կանգնեցնել, սակայն կանգնեցրեց այն պահին, երբ ունեինք մեծ կո րու ստներ։ «Նա հրաժարական կտա այն ժամանակ, երբ պետությանը ամենամեծ վնասը հասցրած կլինի, դա բնավորություն է, մեզանից է կախված, որ այդ գործընթացն արագացվի»:Նրա համոզմամբ՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողների գործողությունները պետք է օրեցօր խստանան:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.