Զինվnրական Սnւրենի կնnջը գրած վերջին հաղnրդագրnւթյnւնը առանց արցnւնքի անհնար է կարդալ

Քաղաքականություն

Զինվորական Սուրեն Աբրահամյանը, հինգ տարի անընդմեջ իր կյանքը զինվորական ծառայությանը նվիրելով, զո հվեց՝ հանուն հայրենիքի պшշտ պանության:

Սուրենը միշտ երազել էր աշխատանքի անցնել ԱԱԾ-ում, իր երազանքը, բնականաբար, կատարվեց, ցш վոք, այդ բնագավառում նա հասցրեց աշխատել, ընդամենը, երկու ամիս. «Իր աշխատասիրության շնորհիվ Սուրենը տեղափոխվեց ԱԱԾ՝ գործի:

Շատ լավ ծառայող էր, լավ էր կատարում իր գործը:

Յուրաքանչյուր անգամ այդ համազգեստը ինքը մի այլ հպարտությամբ էր կրում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ընթացքում պատմեց Սուրեն Աբրահամյանի քույրը՝ Անգելինա Աբրահամյանը:

Ընտանիքում երեք երեխա էին՝ 2 աղջիկ Ու 1 տղա, Սուրենը միջնեկն էր. «Բնավորությամբ ինքը բավականին խս տшպահանջ էր, չէր սիրում շտապել, ամեն բան թողնում էր ժամանակի ընթացքի վրա: Ես իր փոքր քույրն եմ և իմ նկատմամբ շատ խիստ էր:

Մեր ընտանիքում ամենակարևոր հարցերն առանց իրեն չէին քն նարկվում:

Շատ բարի էր, ընկերների համար կյանքն էլ կտար, որը արեց»,- մեծ հպարտությունով շեշտեց հերոսի քույրը: Սուրենը յոթ ամիս է, ինչ ամուսնացել էր, շուտով լույս աշխարհ պիտի գա նրա առաջնեկը. «Եղբայրս մեծ անհամբերությամբ էր սպասում իր ու զավակի հանդիպմանը»,- հուզված շեշտեց մեր զրուցակիցը:

Սուրենը կյանքը շատ էր սիրում: Նա մեծ երազանքներ ուներ, երկու տարի առաջ հողատարածք էր գնել ու ցանկանում էր մեծ տուն կառուցել. «Ազատ ժամանակ հաճախ էր գնում այդ տարածք՝ աշխատելու:

Տան շինարարությունը Սուրենն ուզում էր միայնակ անել, կամաց-կամաց քարը քարի վրա էր դնում, սակայն, դա էլ մնաց կիսատ»,- շեշտեց Անգելինան:

Պшտ երազմական օրերին Սուրենը հաճախ էր ասում, որ ամեն բան հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի են անում, ծառայում եմ հայկական բանակին:

Ասում էր, որ հանուն հայրենիքի պատրաստ է կյանքը տալ, ինչն էլ արեց. «Մինչ վերջին պահը շատ հաղթական տրամադրություն էր իր մոտ:

Երբ հեռախոսազրույց էինք ունենում, ասում էր, թե մա՛մ, ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք, հետ եմ գալու ձեզ և իմ ճուտին հասնեմ:

Ասում էր, որ շատ էր ցանկանում բոլորիս տեսնել: Ինձ հետ խոսելիս էլ՝ ասաց՝ քո՛ւրս, քիչ մնաց, համբերի, Տաս օրից կամ ես եմ գալիս, կամ դուք եք գալիս»,- վերհիշում է Անգելինան:

Սուրենը չափից դուրս նվիրված էր իր ընկերներին, երբ նոյեմբերի Մեկին նա կանտուզիա է ստանում, իրեն թույլատրում են Հինգ օրով վերադառնալ տուն, բայց նոյեմբերի երկուսին կրկին մեկնում է առաջնագիծ՝ ընկերների կողքին. «Պապան և ընկերները խնդրեցին, որ չգնա, դեռ հինգ օր կա, ասաց չէ, ընկերներս էնտեղ են, պիտի գնամ, նրանց հետ լինեմ:

Գնաց ու ամսի երեքին զոհվեց՝ հանուն հայրենիքի»,- ցա վով ասաց հերոսի քույրը:

Տանեցիները վերջին անգամ Սուրենի հետ խոսել են դեպքից կես ժամ առաջ, որի ժամանակ Սուրենը արել է ամեն ինչ, որ մայրը չանհանգստանա իր համար.

«Մամային հարցրեց՝ մա՛մ, խոզի միս ունենք, ինչպե՞ս տш պակենք, սակայն ձեթ չունենք, մաման էլ լուրջ ընդունելով եղբորս ասածը՝ մտածում է, թե ինչ լավ է, ուրեմն տղաս ապահով տեղում է»,- պատմեց Անգելինան, շեշտելով՝ խոզի միս ասելով եղբայրը նկատի է ունեցել չորս հարյուր հոգանոց թշ նшմու ուժերը, որոնց նրանք ոչնչացրել էին:

Մայրիկին հանգստացնելուց հետո Սուրենը հաղորդագրություն է ուղարկում նաև կնոջը, որտեղ ասվում է.

«Ես ամեն ինչից շատն եմ ցանկանում ապրել, ամեն բան լավ է լինելու, ես հետ եմ գալու»,- պատմեց հերոսի քույրը: Զվարթ Պետրոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.