Էլեն Ազնավուրյանի անակնկալ նշանադրությունն Ամանորի գիշերը և նրա ընտրյալի՝ ռա զմաճակատում անցկացրած դ ժվարին օրերի մասին

Շոու բիզնես

2021 թվականի տարեմուտը Էլեն Ազնավուրյանի կյանքում հիշարժան կլինի: Դերասանուհու ընտրյալը, ով աշնանը ռազմաճակատում էր, նրան կեսգիշերին նշանադրության առաջարկություն է արել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Բորիս Մկրտչյանը անակնկալի մանրամասները վստահել է Bravo.am-ին:

«Պատերազմի օրերին լինելով սահմանին՝ ցանկությունս մեկն էր՝ Աստծո կամոք ամեն ինչ ավարտվի, եւ նշանադրվեմ ու ամուսնանամ: Երկար-բարակ չեմ մտածել, թե ինչ անել, փոխարենը համոզված էի՝ անել ամեն ինչ Աստծո օրհնությամբ եւ Աստծո տանը: Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո, քանի որ ծառայության մեջ եմ, խնդրեցի այնպես կազմակերպել, որ այդ ամենը լինի Նոր տարվա գիշերը»,-պատմեց նա:

Ամանորը նշել են Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում.«Պատարագից անմիջապես հետո Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանն ինձ ու Էլենին կանչեց խորանի մոտ, եւ ես մատուցեցի անակնկալս: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ցանկացել եմ ամեն ինչ անել շատ համեստ, բայց հետաքրքիր մոտեցմամբ, կարծում եմ` սա շատ տպավորիչ ու հիշվող անակնկալ էր Էլենի համար: Ի դեպ, նշեմ, որ նման ձեւաչափով մեր քաղաքում դեռ ոչ ոք նշանադրության անակնկալ առաջարկ չի արել: Հուսամ՝ սա էլ նոր, ավելի գեղեցիկ սիրո պատմության հիմք կդառնա իմ ու Էլենի համար. ամեն ինչ անել Աստծո օրհնությամբ»:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք Էլենը գլխի չի ընկել, որ իրեն ինչ-որ բան է սպասվում, Բորիսը խորհրդավոր ժպիտը դեմքին պատասխանեց.«Մտավախություն բացարձակ չունեի, քանի որ ամեն ինչ պլանավորել եմ այնպես, որ ինքս չեմ հավատում՝ այս ամենն իրականություն է (ժպտում է,-հեղ.)»:

«Պատերազմից հետո կյանք կա ու այդ կյանքին գույներ պետք է հաղորդել միայն Աստծո օրհնությամբ»,-իր խոսքը եզրափակեց Բորիս Մկրտչյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.