Ինչի համար ամեն ինչ բարդացնել, եթե կարող եք այսպիսի տորթ պատրաստել հաշված րոպեների ընթացքում։ Առանձնահատուկ բաղադրատոմսի շնորհիվ կրեմը ստացվում է խիտ և անուշաբույր, պատրաստվում է նվազագույն բաղադրիչներից։
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 500մլ կաթ2,5ճ.գ.
- եգիպտացորենի կրախմալ3ճ.գ.
- շաքարավազ
- 1 դեղնուց
- էսենցիա՝ 0,10մլ կամ վանիլին՝ դանակի ծայրով
Ջնարակի համար.
- 4ճ.գ. շաքարավազ
- 2թ.գ. կակաո
- 1ճ.գ. կաթ
- 50գ կարագ
Պատրաստման եղանակ.
Կաթը բաժանել 2 հավասար մասերի։ Մի կեսը դնել կրակին և հասցնել եռման աստիճանի։
Մնացած կաթի մեջ լուծել կրախմալը։ Ավելացնել շաքարավազը, վանիլինի էսենցիան, դեղնուցը։ Խառնել ձեռքի հարիչով և միացնել այս զանգվածը եռացող կաթի հետ։ Անդադար խառնելով եփել մոտ 5 րոպե՝ մինչ խտանալը։
Պատրաստի կրեմը ծածկել տոպրակով և ուղարկել սառնարանը։
Խորը տապակը ծածկել փայլաթղթով։ Դնել թխվածքաբլիթի մի շերտ, հետո հաստ շերտով սառած կրեմ լցնել։ Շարունակել շերտերով տորթ հավաքել։ Վերջին շերտը պիտի թխվածքաբլիթ լինի։
Պատրաստել շոկոլադե ջնարակը. խառնել կակաոն և շաքարավազը, ավելացնել կաթը։ Դնել կրակին, երբ սկսի եռալ, ավելացնել կարագը։ Խառնել՝ մինչ կարագը կլուծվի։ Հանել կրակից և լցնել տորթի վրա։
Ամբողջ գիշեր թողնել սառնարանում։
Բարի ախորժակ։