Էկլեր-տորթ առանց թխելու․ այս մատչելի կրեմն ուղղակի խելքահան է անում․ ահա թե որն է գաղտնիքը

Խոհանոց

Ինչի համար ամեն ինչ բարդացնել, եթե կարող եք այսպիսի տորթ պատրաստել հաշված րոպեների ընթացքում։ Առանձնահատուկ բաղադրատոմսի շնորհիվ կրեմը ստացվում է խիտ և անուշաբույր, պատրաստվում է նվազագույն բաղադրիչներից։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ խրթխրթան թխվածքաբլիթ, 500մլ կաթ, 2,5ճ․գ․ եգիպտացորենի կրախմալ, 3ճ․գ․ շաքարավազ, 1 դեղնուց, վանիլինի էսենցիա՝ 0,10մլ կամ վանիլին՝ դանակի ծայրով:

Ջնարակի համար․ 4ճ․գ․ շաքարավազ, 2թ․գ․ կակաո, 1ճ․գ․ կաթ, 50գ կարագ: Պատրաստման եղանակ․ Կաթը բաժանել 2 հավասար մասերի։ Մի կեսը դնել կրակին և հասցնել եռման աստիճանի։ Մնացած կաթի մեջ լուծել կրախմալը։ Ավելացնել շաքարավազը, վանիլինի էսենցիան, դեղնուցը։

Խառնել ձեռքի հարիչով և միացնել այս զանգվածը եռացող կաթի հետ։ Անդադար խառնելով եփել մոտ 5 րոպե՝ մինչ խտանալը։ Պատրաստի կրեմը ծածկել տոպրակով և ուղարկել սառնարանը։ Խորը տապակը ծածկել փայլաթղթով։ Դնել թխվածքաբլիթի մի շերտ, հետո հաստ շերտով սառած կրեմ լցնել։

Շարունակել շերտերով տորթ հավաքել։ Վերջին շերտը պիտի թխվածքաբլիթ լինի։ Պատրաստել շոկոլադե ջնարակը․ խառնել կակաոն և շաքարավազը, ավելացնել կաթը։ Դնել կրակին, երբ սկսի եռալ, ավելացնել կարագը։ Խառնել՝ մինչ կարագը կլուծվի։ Հանել կրակից և լցնել տորթի վրա։ Ամբողջ գիշեր թողնել սառնարանում։ Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.