էմալապատ կաթսաները կշողշողան ինչպես նորը, եթե դուք էլ անեք այնպես, ինչպես ես արեցի

Հետաքրքիր

https://news398media.com/-ը գրում է․Իմ տանը շատ են արծնապակի կաթսաները, դրանք շատ երկար ծառայել են ինձ և թանկ են ինձ համար: Ես դրանք հաճախ եմ օգտագործում և չեմ շտապում դրանցից ազատվել: Դրանք շատ հարմարավետ են, ես նրանց շատ եմ սիրում: Ժամանակ առ ժամանակ դրանց գույնը փոխվում է, դեղնում է:

Թեև ես դրանք կանոնավոր լվանում եմ, բայց այնուամենայնիվ դա բավարար չէ: Նախկինում ես փորձում էր մաքրել սոդա պարունակող մաքրող միջոցներով, բայց արդյունքն ինձ չէր գոհացնում: Հարևանուհիս ինձ խորհուրդ տվեց այս միջոցը և ասաց,որ անպայման գոհ կմնամ: Նրա կաթսաները միշտ շողում են, ասես նոր լինեն և ես վստահեցի նրան և որոշեցի փորձել: Մենք վերցնում ենք մի կաթսա,

որը մաքրման կարիք ունի և դրա մեջ ջուր ենք լցնում մինչև եզրը: Դնում ենք կրակին, մինչև ջուրը սկսի եռալ: Այնուհետև կաթսան տեղափոխում ենք լվացարանի մեջ, զգուշորեն, որպեսզի եռման ջուրը մեզ վրա չթափվի: Լցնում ենք մեկ ճաշի գդալ խմորի սոդա և սպիտակեցնող միջոց:

Լավ խառնում ենք, որ սոդան ամբողջությամբ լուծվի: Թոնում ենք տաս րոպե և ջուրը դատարկում ենք, ու լավ լվանում սովորական աման լվացող միջոցով: Վերջում նորից ջուր ենք լցնում կաթսայի մեջ և կրկին եռացնում առանց որևէ միջոցի և ջուրը դատարկում: Կաթսան կատարյալ մաքուր է և սպիտակ: Եվ դրա համար առանձնահատուկ ջանքեր պետք չէին: Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news398media.com/