Էրդողանը շուտով կլքի Թուրքիայի նախագահի պաշտոնը

Նորություններ

Թուրքիայում աղքատության ցուցանիշի ավելացմանը զուգընթաց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անկումը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դրդել է կտրուկ փոխել տնտեսական քաղաականության ուղղությունը։«Մարդիկ կործանման եզրին են»,-The New York Times-ին ասել է.

Անկարայի էլիտար շրջանում ծխախոտի կրպակի սեփականատեր Օզգյուր Աքբաշը՝ նկարագրելով, թե ինչպես են երկու տարեց կանայք մտել իր խանութ, որոնցից մեկը միայն մեկ ձու է կարողացել գնել, իսկ մյուսը՝ անվճար հաց է խնդրել։Metropoll հեղինակավոր սոցիոլոգիական ընկերության հարցման մասնակիցների մեկ քառորդը հայտարարել է, որ չի կարողանում բավարարել իր կենսական պահանջները:

Այս տարի լիրան կորցրել է իր արժեքի մոտ մեկ քառորդը, ինչը հանգեցրել է շատ ապրանքների գնաճին։Ինչպես գրում է թերթը, տնտեսական ճգնաժամը սպառնում է Էրդողանի քաղաքական գոյատևմանը, իսկ իր փեսային՝ Բերաթ Ալբայրաքին, ֆինանսների նախարարի պաշտոնից հեռացնելու որոշումը մատնանշում է, որ Էրդողանը որոշել է լրջորեն հետամուտ լինել տնտեսական քաղաքականության փոփոխություններին։

Ըստ Metropoll-ի՝ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական աջակցությունը 2002-ից ի վեր հասել է ամենացածր մակարդակին։Էրդողանի կողմնակիցների մեծամասնությունը և թուրքերի 63 տոկոսը կարծում են, որ երկիրը շարժվում է վատագույն ուղղությամբ, հաղորդում է Metropoll-ը:

«Վերընտրվելու նրա շանսերը 50 տոկոսից պակաս են»,- ասել է Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհրդի ավագ գիտաշխատող Ասլա Այդինտաշբաշը:«Թուրքիայում երբեք նման աղետ չի եղել։ Ես 52 տարեկան եմ, և սա ամենամեծ ճգնաժամն է, որը երբևէ տեսել եմ»,- իր հերթին ասել է Deep Poverty Network-ի հիմնադիր Հասեր Ֆոգգոն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.