Ընդամենը 3 խուրման կարող է փրկել ձեր կյանքը․ ահա, թե ինչպես

Այլ լուրեր Հետաքրքիր

Խուրմաները ձմեռը ամենաօգտակար և ամենասննդարար մթերքներից են: Դրանք օգնում են բարելավել առողջությունը և տաքացնում են ձեզ, երբ ցուրտ է փողոցում, գրում է Health shots-ը:

Խուրմաները ածխաջրերի, բջջանյութի, կալիումի, մագնեզիումի, սպիտակուցի, պղնձի, մանգանի, երկաթի և վիտամին B6-ի առողջ աղբյուրներ են: Եթե դուք սոված եք, իսկ ճաշելուց դեռ շատ ժամանակ կա, ապա խուրմա կերեք:

Դիետոլոգ դոկտոր Աաշիմա Չոպրան ասել է, թե ինչու պետք է անպայման ներառել խուրմաները սննդակարգի մեջ:

խուրմաները օգնում են նիհարելուն: Դոկտոր Չոպրայի խոսքերով, օրական 4-6 խուրմայի օգտագործումը նպաստում է քաշի նվազմանը: Դուք կարող եք ուտել նրանց մի մասը առավոտյան սրճելիս, իսկ մի մասը երեկոյան թեյ խմելիս: Սա կօգնի վերահսկել ձեր ձգտումը դեպի անառողջ սնունդ:

Խուրմաները ամրացնում են ոսկորները։ Խուրմաները հարուստ են բուսական սպիտակուցներով և այլ սննդարար նյութերով: Սելենիումը, մանգանը, պղինձը և մագնեզիումը օգնում են ամրապնդել թուլացած ոսկորները և նվազեցնում են օստեոպորոզի ռիսկը:

Խուրմաները օգնում են վերահսկել  շաքարի նկատմամբ ձգտումը:Այն շատ հաճախ օգտագործում են ֆիթնեսի սիրահարները, քանի որ դրանք հարուստ են բնական շաքարով, որի շնորհիվ նրանք նվազեցնում են քաղցրի ցանկությունը, որը սովորաբար ձմռանը ուժեղանում է:

Խուրմաները օգնում են թեթևացնել սթրեսը: Խուրմաները պարունակում են այնպիսի վիտամիններ, ինչպիսիք են B1, B2, B3 և B5, ինչպես նաև A1 և C: Եթե դուք օգտագործում եք օրական մի քանի խուրմա, ձեզ պետք չի լինի վիտամինային հավելումներ: Եթե դուք օգտագործում եք դրանք արագ խորտիկի համար, ապա դրանք կբարձրացնեն էներգիայի մակարդակը և կօգնեն ձեզ թեթևացնել լարվածությունը: