Թե ինչու պետք է համաձայնվենք փոխել Նիկոլը Փաշինյանին Վազգեն Մանուկյանի հետ, երբ դպրոցական երեխան անգամ գիտի, որ..

Քաղաքականություն

17+ ը հայտարարում է, որ. 1. Նիկոլը Փաշինյանը չի կարող բանակցել, քանի որ ունի լիգիտիմության խնդիր, 2. Նիկոլը Փաշինյանի կողքին այլևս ժողովուրդ չկա, 3. Նիկոլը Փաշինյանը պարտության սիմվոլն է, 4. եթե Նիկոլը Փաշինյանը իշխանությունը տա իրենց, ապա իրենք երկիրը փոսից կհանեն, բայց չեն ասում թե ոնց, միակ բանը որ ասում են, դա այն է, որ այն ինչ կատարվում է այսօր Արցախի և ՀՀ սահմանների հետ անշրջելի է:

Լավ, ենթադրենք հավատացի 17+-ին: Իսկ այժմ հարցս նրանց. Եթե Նիկոլը լեգիտիմ չէ և չունի ժողովրդի աջակցությունը, ապա նրա որոշումները նույնպես չեն ընդունվելու ժողովրդի կողմից, այդ թվում նաև Վազգեն Մանուկյանին իշխանություն հանձնելը, որից էլ բխում է, որ ոչ լեգիտիմ է լինելու նաև Վազգեն Մանուկյանը և հենց այդ պատճառով էլ չի կարողանալու բանակցել, այնպես ինչպես Նիկոլը Փաշինյանը:

Պարտության սիմվոլի մասով էլ նշեմ, որ այսօր 17+-ին են միացել գրեթե բոլոր Արցախի և ՀՀ այն գեներալները, ովքեր թողել են դիրքեր, նահանջել և պարտվել, այսինքն արձանագրենք, որ եթե Նիկոլը Փաշինյանը պարտության սիմվոլ է, ապա պարտության սիմվոլների երկրորդ շարասյունն էլ Վազգեն Մանուկյանի հետ է:

Ի դեպ ինչպես Նիկոլը Փաշինյանը այնպես էլ Վազգեն Մանուկյանը չեն կարողանում բացատրել, թե ինչպես են տեսնում այս վիճակից ելքը: Ստացվում է, որ ժողովրդին առաջարկվում է՝ — ոչ լեգիտիմ Նիկոլը Փաշինյանին փոխարինել ոչ լեգիտիմ Վազգեն Մանուկյանով:  -Պարտության սիմվոլ Նիկոլը Փաշինյանին, փոխարինել պարտության սիմվոլների երկրորդ շարասյան հրամանատար Վազգեն Մանուկյանով: — բանակցել չկարողացող Նիկոլը Փաշինյանին, փոխարինել բանակցել չկարողացող Վազգեն Մանուկյանով — իրավիճակից դուրս գալու ծրագիր չունեցող Նիկոլը Փաշինյանին, իրավիճակից դուրս գալու ծրագիր չունեցող Վազգեն Մանուկյանով:

Հմմմ… Մտածելա պետք… Թե ինչու պետք է համաձայնվենք փոխել Նիկոլը Փաշինյանին Վազգեն Մանուկյանի հետ, երբ դպրոցական երեխան անգամ գիտի, որ գումարելիների տեղերը փոխելուց, արդյունքը չի փոխվում:

Արտակ Գալստյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.