Թող լույս բացվի Հայաստան ու Արցախ աշխարհների ու մեր մի բուռ ժողովրդի համար․ Արմինկա

Նորություններ

Երգչուհի Արմինկան նոր գրառում է կատարել․ նա ամփոփել է անցած տարին եւ ցանկություններ հայտնել՝ Հայաստան ու Արցախ աշխարհների, մեր ժողովրդի համար։ «Ես գիտեմ ցա վի ու փորձության համը շատ ավելի վաղուց, քան կարելի էր: Բայց միշտ կարողացել եմ հաղթահարել ու արժանապատվորեն դուրս գալ ինձ բաժին հասած փոր ձանքից, ցա վից ու ող բերգությունից, ու ամենակարևորը՝ երբեք չեմ չա րացել կյանքի ու մարդկանց հանդեպ, շնորհակալ լինելով ամեն վատ ու լավ օրվա համար: Ավելի ուշ հասկացել եմ, որ Աստված իմ մեջ եղել ու գործել է ծնվելուս հետ…

Այն, ինչ տվեց մեզ այս տարին դեռ սկզբից, ես, միևնույն է, փորձելով գտնել ու քաղել միայն դրականն այդ ամենից, լուռ սպասում էի «ներկայացման» ավարտին, կրկին չտր տնջալով ու գոհանալով:

Բայց սեպտեմբերն ավիրեց, քանդեց, ոչնչացրեց ամենաթանկը, ինչ ունեմ, ինչի ծաղկման ու հզորացման մասին երազում եմ ամեն օր…
Պա տերազմը խլեց ինձանից 5000 եղբայր, 10000-ին թողնելով անապագա դառնության մեջ, խլեց ուրախությունս ու երազանքներիս կեսը…Էս ցա վը նման չի ուրիշ ոչ մի ցավի, էս ցա վը կոտրել է մեջքս, դարձրել ինձ կիսատ ու դատարկ, բերել իր հետ հիասթափություն ու մեռ նելու չափ ամ ոթի զգացում.ամոթ՝սեփական տեսակի ոչնչության համար…

Էդքան անմեղ ար յունը թող սրբի, իր հետ տանի ամեն չա րիք, դա վաճանություն ու նենգություն մեր հողից, թող վերջապես լույս բացվի Հայաստան ու Արցախ աշխարհների ու մեր մի բուռ ժողովրդի համար, թող սեր ու բարություն սփռվի մարդկանց սրտերին, այլ ոչ ատե լություն ու պառակտում, որպեսզի արժանի լինենք շարունակելու ապրել էդ արնաթաթախ հողի վրա… Աղաչենք Աստծուն, որպեսզի ներման ու ողորմության արժանացնի մեզ», — գրել է երգչուհին։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.