Թոռները թաքուն նկարել են, թե ինչպես է «տժժում» իրենց 80-ամա տատը ու տեսանյութը գցել են ինտերնետ․․ հիմա տատին իսկական աստղ է դարձել

Հետաքրքիր Տեսանյութեր

news94daily-ն գրում է․Որոշ մարդիկ իրենց ծեր են զգում 28 տարեկան հասակում, իսկ ոմանք էլ երիտասարդ են զգում 75, 80 տարեկան հասակում: Գլխավորը՝ չկորցնել հոգու երիտասարդությունը: Կա մի արտահայտություն. « Ծերանում ես, քանի որ դադարում ես ծիծաղել»: Գրեթե բոլոր իրավիճակներում հումոր կա, եթե իհարկե ցանկություն կա տեսնելու դրականն ու պոզիտիվը: Հումորը բուժիչ է: Այն նվազեցնում է սթրեսը, հոգին պահում է երիտասարդ:

Շատերը գուցե նկատել են, որ հենց դրական մարդկանց մասնակցությամբ տեսանյութերն են, որոնք գրավում են: Առանց այն էլ մեր կյանքը լի է սթրեսներով,ուստի մի փոքր հումորը չի խանգարի: Որքան հաճելի է, երբ մարդիկ ժպտում են, ծիծաղում են: Դրական լիցքեր անհրաժեշտ են բոլորիս:

Օրինակ ՝ ընտանեկան ալբոմի համար թոռները նկարահանել են իրենց տատիկին, ով խոհանոցում կերակուր էր պատրաստում իր մեծ ընտանիքի համար և միևնույն ժամանակ շատ ակտիվ պարում էր: Թվում է, թե 80-ամյա ճերմակահեր տարեց կինը կինը պետք է հոգնած տեսքով կանգնած լինի գազօջախի մոտ և հազիվ խառնելով կերակուր պատրաստի՝ սրտնեղելով, որ այդ տարիքում էլ չի կարողանում հանգիստ ապրել:

Այս տատիկը կոտրում է բոլոր կարծրատիպերը: Նրա ընտանիքը վաղուց սովոր է նրա աշխույժ պարերին: Մինչ ընտանիքի մյուս անդամները զբաղվում են տնային մյուս գործերով, նա պարելով կերակուր է պատրաստում: Նա կարող է մրցել շատ երիտասարդ պարողների հետ: Վայելեք տատիկի կատարումը:

Նյութը հրապարակման պատրաստեց news94daily