Թուրքիայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել. մանրամասներ

Նորություններ

Թուրքիայում շարունակում են քրիստոնեական եկեղեցիների ու մշակութային կոթողների վաճառքի կամ դրանց ախոռի վերածման քաղաքականությունն և գործունեությունը: Հաղորդում է «Էրմենիհաբերը»: Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքիՍեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին վեց միլիոն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։

Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար վեց միլիոն երեք հարյուր հազար թուրքական լիրա է սահմանել։ Հայտարարությունում, որտեղ մանրամասներ չկան եկեղեցու անվան եւ վայրի վերաբերյալ, նշվում է, որ պատմական եկեղեցին կարող է ծառայել որպես մշակույթի-արվեստի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։ «Վաճառքի է հանվել Բուրսայի շրջանում գտնվող ու մասնավոր սեփականության կարգավիճակ ունեցող պատմական եկեղեցին։

Եկեղեցին, որը կառուցվել է այստեղ ապրող հայերի համար, փոխանակությունից (1923թվականի հույն-թուրքական բնակչության փոխանակություն) հետո բնակիչների հեռանալու պատճառով անցել է մասնավոր սեփականության ու 1923թվականից ի վեր մի որոշ ժամանակ շահագործվել է որպես ծխախոտի պահեստ, հետո կարի ֆաբրիկա»,- նշվում է հայտարարությունում։ Նշենք, որ մինչև 1915թվականը Բուրսայում եւ հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սուրբ Աստվածածին, Սուրբ Հրեշտակապետ, Սուրբ Սարգիս, Սուրբ Թադևոս Բարդուղիմեոս, Սուրբ Հակոբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Կարապետ և այլն):

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.