Ի՞նչ անակնկալ է պատրաստել եղանակը Ամանորի գիշերը

Նորություններ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը և հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Հանրապետության տարածքում՝

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը և հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Եվրոպայի բնակիչներին խորհուրդ է տվել՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշել փողոցում։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով կազմակերպության կայքում հրապարակված առաջարկներին։«Հնարավորության դեպքում հանդիպումները պետք է անցկացվեն փողոցում, դրա մասնակիցները պետք է դիմակ կրեն և պահպանեն սոցիալական հեռավորությունը», — զգուշացրել է կազմակերպությունը:Եթե ​​այնուամենայնիվ տոներն անցկացվում են փակ տարածքում, չպետք է շատ մարդ հավաքվի և պարտադիր անհրաժեշտ է օդափոխել սենյակները, ինչը կնվազեցնի վարակվելու վտ անգը:ԱՀԿ-ն հիշեցրել է, որ նման տոնակատարությունները, նույնիսկ փոքր խմբերով, վտա նգավոր են, քանի որ դրանց մասնակցում են տարբեր տարիքի և տարբեր ընտանիքների մարդիկ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.