Ի՞նչ կտան մեզ արտահերթ ընտրությունները

Նորություններ

Շավարշ Սողոմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ի՞նչ կտան մեզ արտահերթ ընտրությունները․ միանշանակ իմ վստահությունն ու աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած քաղաքական ուժին։ Ինչ կտան մեզ արտահերթ ընտրությունները? Մեր քաղաքացիների հիմնական դժգոհությունը իշխանություններից կապված են այսպես կոչված «թավիշի» հետ։ Իհարկե հիմա արդեն ակնհայտ է, որ իշխանությունները Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ունեն կամք և ցանկություն վերջնականապես ձերբազատվելու «թավիշից» և դա նրանց համար առաջնային խնդիր է։ Բայց այստեղ կան որոշ խոչընդոտներ, որոնցից են օրինակ դատական համակարգի սաբոտաժը, բազմաթիվ այլ ուժերի, կազմակերպությունների, կառույցների, գերատեսչությունների սաբոտաժը, որոնք դեռ որոշակի թելերով կապված են նախկինների հետ և հույս ունեին, որ այդ հետպատերազմյա շրջանում սաբոտաժներ իրականացնելով և Փաշինյանի իշխանության դեմ դուրս գալով կկարողանան իրականացնել իշխանության զավթում։


Ինչպես տեսանք նրանց մոտ այդ փորձերը չստացվեցին, բայց այդ կառույցներն ու գերատեսչությունները դեռևս շարունակում են սաբոտաժ իրականացնել և արդյունավետ ու վճառական գործելու հարցում խոչընդոտներ ստեղծել իշխանությունների համար։ Այս համատեքստում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են ամեն ինչ իրենց տեղը գցել, կարծում եմ վերստին ընտրված և ժողովրդի վստահությանը կրկին արժանացած իշխանությունները այս անգամ արդեն լիարժեք հնարավորություն կստանան վերջնականապես ձերբազատվելու թավիշից, մաքրելու պետական կառավարման համակարգը սաբոտաժ իրականացնող, խոչընդոտներ ստեղծող և իրենց գործառույթները ոչ լիարժեք կատարող անձանցից, առողջացնելու դատական համակարգը, այդ թվում նոր դատավորներ նշանակելով, նոր դատարաններ ստեղծելով։

Կարծում եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը և այդ ընտրությունների միջոցով վերստին իշխանություն ձևավորելը լավագույն լուծումը կլինի մեր երկրի համար, դրանք հնարավորություն կտան իշխանություններին վերջնականապես ձերբազատվելու անցյալի կապանքներից, ավելի ազատ, վճռական և կոշտ մեթոդների անցնելու համար։

Իհարկե մենք ունեցանք շատ ցավալի կորուստներ, ապրեցինք և շարունակում ենք ապրել շատ դժվար ժամանակաշրջան և այս իրավիճակում շատ կարևոր է գտնել լավագույն տարբերակը մեր երկրի ու ժողովրդի համար և առաջ շարժվել։ Եվ այսպիսով ես կողմ եմ արտահերթ ընտրություններին և միանշանակ իմ վստահությունն ու աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած քաղաքական ուժին, Փաշինյանի հաղթանակը արտահերթում լավագույն լուծումը կլինի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.