Յուրաքանչյուր կին ունի հավի պատրաստման նախընտրած տարբերակ: Այս մթերքը մի փոքր սխալի դեպքում կարող է չոր ու անհամ ստացվել: Այդ պատճառով էլ կարևոր է իմանալ մսի պատրաստման լավ բաղադրատոմս, որպեսզի հաշված րոպեների ընթացքում կարողանաք պատրաստել համեղ ընթրիք:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- հավի բդիկներ՝ 8 հատ
- թթվասեր՝ յուղոտ մայոնեզ՝ 4ճ.գ.
- քացախ՝ 1թ.գ.
- կծու կարմիր ու սև պղպեղ՝ յուր. 1թ.գ.
- մանանեխ՝ կես թ.գ.
- սխտոր՝ 3 պճեղ
- մսի համար նախատեսված համեմունք՝ ըստ ցանկության
- աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Իրականում ամեն ինչ չափազանց պարզ է: Խորը տարայի մեջ միացնել բոլոր բաղադրիչները, խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի:
Նախապես մսի վրա դանակով կտրվածքներ անել և բդիկները դնել մարինադի մեջ: Լավ թաթախել ու թողնել մեջը՝ 1-2 ժամ, պահել սառնարանում:
Այնուհետև բդիկները ուղարկել տապակի մեջ: Ցանկության դեպքում մարինադը լցնել մսի վրա:
Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի ու մեջը տեղափոխել տապակը:
Մատուցել որպես ինքնուրույն ուտեստ կամ կարտոֆիլի/մակարոնի համար լրացում:
Բարի ախորժակ: