Իմ դասարանում մի աշակերտ կար ում ես ուղղակի չէի սիրում ,բայց նրա նվերից հետո ես ուղղակի ցն ցվեցի և չէի կարողանում արցո ւնքներս զսպել

Հետաքրքիր Պատմություններ

Մաթեմատիկայի ուսուցչուհի Լաուրան հոնքերը կիտած նայեց հինգերրորդ դասարանցի Վարդանին: Նրան դուր չէր գալիս Վարդանը, բայց թե ինչու, նա չէր հասկանում:նա չէր կատարում տնային աշխատանքները և լուռ նայում էր պատուհանից: Նա իր ընկերուհի ուսուցչուհուց իմացավ, որ Վարդանը նոր է այդպիսին դարձել: Նրա մայրը մա հա ցել է, իսկ հայրը հա րբեցող է դարձել:

Մինչ այդ նա շատ լավ է սովորել ու միշտ բարձր գնահատականներ է ստացել: Իր իմացածից Լաուրան ցն ցվեց: Նոր տարին մոտենում էր։ Երեխաները ուրախությամբ շրջապատեցին ուսուցչուհուն գեղեցիկ նվերներով: Երբ Վարդանը մոտեցավ և հանեց թերթի մեջ փաթաթված իր փաթեթը, ոմանք ծիծաղեցին։ Լաուրան արձակեց և զարմացած ստվարաթղթե տուփից հանեց:

Այնտեղ կար երկաթե մատանի առանց խճաքարի և հին շիշ, որի ներքևում օծանելիքներ կային։ Ուսուցչուհին ամաչեց իր վերջերս չսիրած աշակերտի նվերից, բայց հետո ուշքի եկավ՝ դաստակին օծանելիք ցողեց և դրեց մատանին. -Հիմա դու իմ մոր հոտից ունես, — ասաց Վարդանը դողդոջ ուն ձայնով: Երեխաները լռեցին, իսկ Լաուրան աննկատ սրբեց արցո ւնքը։ Ժամանակի ընթացքում տղան սկսեց կյանքի վերադառնալ։

Նա իր խնդիրներով կիսվում էր Լաուրայի հետ, խորհուրդ հարցնում նրանից։ Ուսումնական տարվա վերջում նրանից լավ սովորող չկար։ Հետագա տարիներին միայն նա էր հաղթում մաթեմատիկական օլիմպիադաներում, ոչ միայն դպրոցում, քաղաքում, այլ նաև մարզում։ Երբ Վարդանը ավարտեց դպրոցը, նա երբեք չմոռացավ իր ուսուցչուհուն։ Միշտ շնորհավորում էր նրա ծննդյան տարեդարձը: