Իմ տան գորգերը լվանում եմ 5 տարին մեկ, բայց դրանք միշտ մաքուր ու թարմ տեսք ունեն․ ահա, թե ինչու

Հետաքրքիր

Գորգերի մաքրումը ծախսատար է և դժվար: Ի վերջո, լավ արդյունքի համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնագիտացված քիմիական միջոցներ, որոնք պետք է օգտագործվեն խիստ հրահանգներով: Սակայն, եթե դուք ունեք կարճ մազիկներով գորգ , ապա այն մաքրելու մի լավ ճանապարհ կա, որը հեշտությամբ կիրառելի է ցանկացած տանը: Դա չոր մաքրման մեթոդ է:Ձեզ անհրաժեշտ է կերակրի սոդա և աղ:Այս երկու պարզ բաղադրիչները կան յուրաքանչյուր տանը:Շատ հեշտ է այս խառնուրդը պատրաստել:

Դա անելու համար դուք պետք է վերցնեք մի մաս կերակրի սոդա և մի մաս աղ, ապա խառնեք դրանք: Մնում է զինվել փոշեկուլներով և գնալ ռազմի դաշտ:Եվ այսպես, առաջին հերթին անհրաժեշտ է այս խառնուրդը լցնել գորգի վրա,որպեսզի հատիկները ընկնեն մազիկների արանքը, կարելի է նույնիսկ մի փոքր տրորել, օգտագործելով հատուկ խոզանակ կամ ոտքերով ու ձեռքերով:

Այս մանիպուլյացիաներից հետո սննդային բաղադրիչները պետք է թողնել գորգի վրա՝ կեղտի և փոշու վրա ազդելու համար: Բավարար է և կես ժամը, բայց ավելի լավ է, եթե կա ամբողջ գիշեր թողնելու հնարավորություն:Երբ ժամանակը անցնի, կմնա փոշեկուլով մաքրել գորգը, որպեսզի ամբողջ աղը և սոդան դուրս գա մազիկներից: Եթե դուք նայեք կոնտեյների մեջ, դուք կարող եք տեսնել, որ չոր միջոցը մոխրագույն է դարձել և փոշով է լցվել: