-Ինձ խալաթ, սրբիչ ու գիշերանոց տուր, 1 շաբաթով եմ եկել, բայց ոչինչ չեմ բերել- ասաց սկեսուրս

Հետաքրքիր

Ես ու ամուսինս ծանոթացել ենք մոտ 2 տարի առաջ։ Երկուսս էլ հասուն ու կայացած մարդիկ էինք, կրթություն ստացած ու աշխատող։ Ու 6 ամիս հանդիպելուց հետո որոշեցինք ամուսնանալ, քանի որ խանգարող հանգամանքներ չկային։ Գնացինք զագս, հետո բնակարան վարձեցինք ու սկսեցինք միասին ապրել։ Իմ ծնողները նույնպես Երևանից են, ու նրանց հետ հաճախ ենք հանդիպում։ Իսկ ահա սկեսուրս ուրիշ քաղաքում է ապրում։ Ամուսինս տարիներ առաջ եկել էր այստեղ սովորելու ու հետ չէր գնացել հարազատ քաղաք։

Վերջապես 3 ամիս առաջ ձեռքբերեցինք բնակարան։ Ու երբ պիտի տեղափոխվեինք այնտեղ, հրավիրեցինք և իմ ծնողներին, և ամուսնուս մորը։ Բայց նա չկարողացավ գալ։ Հետո էլ մի քանի անգամ հրավիրում էի, առաջարկում գալ, մնալ հանգստյան օրերին, իսկ նա հրաժարվում էր՝ ասելով, որ շատ գործեր ունի։ Ի դեպ, նա համաձայնվեց այն ժամանակ, երբ առաջարկեցի հոգալ նրա ճանապարհածախսը։

Սկեսուրիս գալու օրը անցկացրեցի խոհանոցում․ 3 տեսակի ուտեստ պատրաստեցի, աղցաններ։ Տոնական սեղան ստացվեց։ Իսկ երբ երեկոյան սկեսուրս պիտի գնար լոգարան, ասաց․

-Ինձ խալաթ, սրբիչ ու գիշերանոց տուր, նաև շամպունի ու ատամի մածուկի տեղն ասա։ Որոշեցի շատ իրեր չբերել, թեթև եկա։

Ես այնքան զարմացած էի, որ մեծահասակ կինը իր հետ չի բերել հիգիենայի տարրական պարագաներ։ Ես երբ հյուր եմ գնում, անգամ անձեռոցիկ եմ վերցնում։ Իհարկե ձևացրեցի, որ ամեն ինչ կարգին է։ Տվեցի նրան ամեն անհրաժեշտ բան, բայց հետո այդ ամենը աղբն եմ գցելու, որովհետև չեմ կարողանում օգտագործել որևէ մեկից հետո։ Գուցե ճիշտ կլիներ, եթե ակնարկեի, որ դա ինձ դուր չեկավ․․․

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը