Ինձ մոտ կոտլետները հյութшլի չէին ստացվում, տшտիկս ցույց տվեց, թե ինչպես է պետք պшտրшստել, այժմ բաղшդրատոմսս ձեռքից ձեռք են խլпւմ

Խոհանոց

Կոտլետները համեղ ստացվելու համար պետք է հյութեղ լինեն, սակայն քչերի մոտ է ստացվում հյութեղ կոտլետներ պատրաստելը։ Այս բաղադրատոմսը ինձ փոխանցել է տատիկս, այն իսկապես հյութեղ է ստացվում և չափազանց համեղ է։

Բաղադրիչներ ՝

  • 1-1,5 կգ աղացած միս, կարելի է վերցնել խոզի և տավարի միասին ,
  • 3-4 միջին չափի կարտոֆիլ,
  • 3-4 գլուխ սոխ ,
  • 1 հատ սպիտակ հաց, ոչ մեծ չափսի ,
  • 1 հատ ձու, կաթ ,
  • Աղ,
  • պղպեղ,
  • մանանեխ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը և սոխը մանրացնել բլենդերի օգնությամբ կամ մսաղացով:Հացը բաժանել մասերի և թրջել կաթով: Հացը չքամելով ավելացնել աղացած մսի վրա, և, ապա, մնացած կաթը:Ավելացնել ձուն, բլենդերի պարունակությունը և պղպեղը՝ ըստ ճաշակի: Ավելացնել 1 ճաշի գդալ մանանեխ:Խճողակը լավ խառնել ավելացնել 1 ճաշի գդալ բուսայուղ և թողնել խճողակը հանգստանա:Թավայի մեջ քիչ քանակությամբ բուսայուղ տաքացենել, թաց ձեռքերով վերցնել մսից, կոտլետի ձև տալ և թապակել թավայի մեջ երկու կողմից:

Բարի ախորժակ, չմոռանաք կիսվել ընկերների հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.