Ինձ մոտ կոտլետները հյութալի չէին ստացվում, տատիկս ցույց տվեց, թե ինչպես է պետք պատրաստել, այժմ բաղադրատոմսս ձեռքից ձեռք են խլում

Խոհանոց

Ինձ մոտ կոտլետները հյութալի չէին ստացվում, տատիկս ցույց տվեց, թե ինչպես է պետք պատրաստել, այժմ բաղադրատոմսս ձեռքից ձեռք են խլում։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 1-1,5 կգ աղացած միս, կարելի է վերցնել խոզի և տավարի միասին ,
  • 3-4 միջին չափի կարտոֆիլ,
  • 3-4 գլուխ սոխ ,
  • 1 հատ սպիտակ հաց, ոչ մեծ չափսի ,
  • 1 հատ ձու, կաթ ,
  • Աղ, պղպեղ,
  • մանանեխ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․

Կարտոֆիլը և սոխը մանրացնել բլենդերի օգնությամբ կամ մսաղացով:Հացը բաժանել մասերի և թրջել կաթով: Հացը չքամելով ավելացնել աղացած մսի վրա, և, ապա, մնացած կաթը:Ավելացնել ձուն, բլենդերի պարունակությունը և պղպեղը՝ ըստ ճաշակի: Ավելացնել 1 ճաշի գդալ մանանեխ: Խճողակը լավ խառնել ավելացնել 1 ճաշի գդալ բուսայուղ և թողնել խճողակը հանգստանա:Թավայի մեջ քիչ քանակությամբ բուսայուղ տաքացենել, թաց ձեռքերով վերցնել մսից, կոտլետի ձև տալ և թապակել թավայի մեջ երկու կողմից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.