Ինձ փորձում են քննադատել կամ շատ դեպքերում հունից հանել փակ էջերով․․ Ալբերտ Հովհաննիսյանի հոր դիպուկ գրառումը

Հետաքրքիր

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. Իմ հայ ժողովուրդ, անընդհատ զանգեր եւ նամակներ եմ ստանում՝ ծանոթներից ու անծանոթներից, բաց ու փակ համարներից, անանուն եւ կեղծ էջերից: Ասել եմ ու ստիպված եմ կրկնել, որ բավական է անտեղի շահարկել իմ արած քայլերը:

Այո’, ես իմ որդուն՝ Ալբերտին, Հայրենիքին տալուց բացի շատ ու շատ այլ գործեր եմ արել Հայրենիքի պաշտպանությանը նպաստելու համար և հիմա էլ պատրաստ եմ ամեն ինչի, բայց առանց հանրայնացնելու, առանց ավելորդ պաթոսի:

Ինձ բազում նամակներ են գրում և փորձում քննադատել կամ շատ դեպքերում հունից հանել փակ էջերով, այդպիսի մարդկանց պարզապես կասեմ, որ անգամ չեք գիտակցում, որ ինձ հունից հանելն այդքան էլ հեշտ չէ:

Ավելին՝ ի պատասխան ձեր շատ նամակների, ցանկանում եմ վերահաստատել, որ չեմ եղել քաղաքական որևէ թիմում, չեմ էլ պատրաստվում ներքաշվել քաղաքական խաղերի մեջ: Իմ հավատամքը ուժեղ Հայաստանն է ու միասնական հայ ժողովուրդը, ինչի համար իրենց կյանքը չխնայեցին իմ ու շատերի զավակները: Փառք մեր հերոսներին և հավերժ խոնարհում:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.