Ինձ քաղցր նուռ տվեք, աղջկաս համար է․․ ամբողջ ներաշխարհս քան դվեց, նռերով տոպրակը ձեռքիս փողոցում լա ց էի լինում. Արաքսյա Մելիքյան

Հետաքրքիր

Արաքսյա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Աղջիկս նուռ շատ է սիրում։ Մի տեղ տեսա,որոշեցի գնել. -Ինձ քաղցր նուռ տվեք,աղջկաս համար է։ Մի քանի նուռ վերցրեցի( ինչպես միշտ գինը չեմ հարցնում)`ասում եմ . -Ինչ պետք է տամ? -..x..գումար։

-Աղջիկս վրաս թանկ է նստում_քթիս տակ մր թ մ րթացի ես։ Եւ ինչ պատասխանեց հաղթանդամ տղամարդ վաճառողը`ոչ միտումնավոր լսելով մրմնջոցս? -Բա պիտի նստի. աղջիկդ հյուր է ձեր տանը. հյուրին լավ նայեք: Վճարեցի ինչ ասել էր.. ինքն էլ մի պստլիկ, սիրուն նուռ ավելացրեց,ասելով` -Սա էլ իմ կողմից աղջկադ։

Ամբողջ ներաշխարհս քա նդվեց, մի անսպասելի հանդիպում,առեւտուր եւ կյանքս գլխի վայր շրջվեց։

Մենք` հայերս հյուրապաշտ ենք,ամենալավը` հյուրին, ամենահարմար տեղը` հյուրին, ամենաթանկ ու լավ նվերը` հյուրին. իսկ մեզ? Մեր ամենաթանկին? Մեր զավակին? Եւ հատկապես դստերը?Մենք` հայերս որդիապաշտ ենք . տղա երեխա,տղա~ ` իբրեւ թե մեր ամագն է , որ որդի ենք ունեցել, իբրեւ թե հայոց պարտքը կատարված է:

Իսկ դուստրը? Այս պատահական( եւ ով գիտե գուց ոչ պատահական ) զրույցը շրջեց կյանքս գլխի վայր: Ախր «հյուրիս» պիտի `իմ հնարավորությունների սահմաններում, լավագույն կյանքը տամ,չէ որ իմ տնից գնալուց հետո,ես չգիտեմ , թե ինչ է պատրաստել նրան ճակատագիրը. Գուցե (Աստված չանի) լավագույն , գունավոր ու լուսավոր տարիները իմ տանը լինեն. գուցե.. Տա Աստված դրանք «ոչինչ » լինեն ,այն ապագայի առաջ ,որը պատրաստել է նրա համար ճակատագիրը։

Տա Աստված: Լավ նայեք ձեր դուստրերին,նրանք ձեր տված սերը կտանեն ուրիշ տուն,ուրիշի կյանք,ուրիշ մի աշխարհ ,որտեղ դուք այլեւս չկաք: Շաաատ սեր տվեք, դա նրան հաստատ պետք կգա:

Հ.գ.. նռերով տոպրակը ձեռքիս փողոցում լա ց էի լինում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.