Ինչի համար եմ ձմռանը հավաքում մանդարինի կեղևը․ կիրառման այս եղանակների մասին հավանաբար չգիտեիք

Հետաքրքիր

Խանութից տուն բերելով մանդարինը՝ այն լվանում եմ բոլոր մրգերի պես։ Ի դեպ, նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Մանդարինի կեղևը դնում եմ թղթի վրա և ուղարկում պատուհանագոգին՝ չորանալու։ Կարող եք չորացնել նաև որևէ տաք տեղում, եթե ցանկանում եք ավելի արագ արդյունք ստանալ։ Ինչ նպատակով եմ օգտագործում մանդարինի կեղևը։

Խոշոր կտորները լցնում եմ ապակե բանկայի մեջ, իսկ հետո ավելացնում թեյին։ Տաք ըմպելիքը դառնում է համեղ և բուժիչ։ Սակայն ինձ ավելի շատ դուր է գալիս կեղևի փոշին։ Մանրացնում եմ այն սրճաղացով և պահում բանկաների մեջ։ Բույրն ուղղակի անմահական է։


Հետո փոշին օգտագործում եմ վանիլինի փոխարեն՝ ավելացնելով թխվածքների խմորին։ Եթե որևէ մեկը մրսել հիվանդացել է, 1ճ․գ․ մանդարինի կեղևի փոշու վրա եռման ջուր եմ լցնում, եռացնում 5 րոպե, թրմում, և առաջարկում եմ խմել։

Որպեսզի պահարանում ցեց չառաջանա, չորացնում եմ կեղևը և դնում դարակների մեջ։ Միջատները չեն սիրում ցիտրուսի բույրը, և եթե ցեց կար պահարանում, դրանք անեհատնում են։

Եթե մանդարինի կեղևին եռման ջուր լցնեք և դնեք սենյակում, հիանալի բուրավետիչ կստացվի։

Չորացրած կեղևը օգտակար կլինի նաև ամռանն ու գարնանը։ Դրեք կեղևն այն հատվածներում, որտեղ մրջյուններ են լինում։

Մանդարինի կեղևը կարող է դառնալ գեղեցիկ ոճային մոմակալ։ Կտրեք մանդարինը մեջտեղից, գդալով հանեք պարունակությունը, և կստացվի փոքրիկ տարա, որի մեջ էլ կարող եք դնել մոմը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.