Ինչու էր Փաշինյանն այդքան կարճ հարդարել մորուքը.. Կրեմլի բ ժիշկները խոսել են ՀՀ վարչապետի բ ժշկական ստուգման մանրամասներից

Քաղաքականություն

Ինչու՞ էր Փաշինյանը այդքան կարճ հարդարել մորուքը. Այս մասին Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․ Մանրամասներ՝ Փաշինյանի բ ժշկական ստուգումներից։ Ինչպես արդեն գրել էինք, հունվարի 11-ին Մոսկվա կատարվելիք այցից մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էին ժամանել Կրեմլի կողմից գործուղված բ ժշկական հետազոտողների խումբ, որոնք բազմակողմանի ստուգել են վարչապետ Փաշինյանի առողջական վիճակը։

Ստուգումներն արվել են Ռուսաստանից բերված սարքավորումներով, որպեսզի արժանահավատ լինեն ընդունող՝ ռուսական կողմի համար։ Ստուգումների տվյալների ուշացումն է եղել նաև պատճառը, որ այցի մասին հստակ տեղեկատվություն չէր տրամադրվում, իսկ այցը չէր հաստատվում, քանի դեռ չկային հետազոտությունների վերջնական արդյունքները։


Բավարարող արդյունքները ստանալուց բացի, սակայն, ռուսական հետազոտողները մեկ այլ պայման ևս դրել են Նիկոլ Փաշինյանի առջև։ Նրանք բաց տեքստով տեղեկացրել են, որ անհրաժեշտ է նաև սափրվել, քանի որ մորուքը ևս կարող է պատճառ դառնալ տարատեսակ միկրոբների և վա րակների տարածման։

Փաշինյանը խնդրել է, եթե հնարավոր է, թողնել մորուքը՝ ասելով, որ ինչպես պետք է՝ թող ախտահանեն հանդիպումներից առաջ, դա իր թալիսմանն է եղել։

Երկարատև համոզումներից հետո, ռուսական բուժաշխատողները խորհրդակցել են Մոսկայում գործընկերների հետ և կարճ ժամանակ հետո համաձայնություն տվել՝ թույլ տալով մորուքի հնարավոր ամենից կարճ տարբերակը, որը հնարավորինս անվտանգ կարող է լինել։

Դա է եղել պատճառը, թե ինչու էր Փաշինյանը այդքան կարճ հարդարել իր՝ բրենդ դարձած մորուքը։

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.