Քրիստինե Պեպելյանը հայկական շոուբիզնեսի ամենասիրված երգչուհիներից մեկն է: Նա մշտապես աչքի է ընկել իր բեմական բարձր արվեստով և օժտված է ձայնային հրաշալի տվյալներով։ Նա համարվում է հայկական շոու բիզնեսի ամենաճանաչված և ամենատաղնադավոր դեմքերից մեկը։ Նա հյուրախաղերով և մենահամերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, որտեղ արժանացել է ջերմ ընդունելության և վայելում է ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հանդիսատեսի սերը։
Նա ունի երկրպագուների մեծ բանակ։ Նրա երգերի տակ շատերն են հուզվել, սեր խոստովանել, ուրախացել խնջույքների ժամանակ և տարատեսակ զգացողություններ ունեցել… Այսօր Քրիստինեն գրեթե չի երևում էկրաններին, նա մեծացնում է իր որդուն՝ Արեգին:
Սակայն մինչ օրս էլ Քրիստինեն ունի հավատարիմ երկրպագուներ, ովքեր անհամբեր որևէ նորության, լուսանկարի կամ հրապարակման են սպասում սիրելի երգչուհուց:
Քչերը կհիշեն, որ Քրիստինեն ժանանակին նույնիսկ հյուր է եղել Կիսաբաց Լուսամուտներ հաղորդաշարին, որտեղ պատմել է մանրամասներ իր կյանքից և կիսվել այն ամենով, ինչով նախկինում երբեք չէր կիսվել:
Դիտեք տեսանյութը.