Բրինձը ոչ միայն շատ համեղ մթերք է, նաև այն հիանալի կոսմետիկ միջոց է։ Բրինձը կարող է մի շարք առողջական հարցերում օգտակար լինել։ Այն օգտակար է սիրտ-անո թային համակարգին, օնկ ոլոգիական խնդիրներ ունեցողների համար և այլն։ Բայց առավել հիանալի միջոց է կոսմետիկ նպատակների համար։ Ինչպես բրնձի միջոցով մաքրել մաշկը, ազատվել պզուկներից, հետքերից և սպիտակեցնել ու հարթեցնել այն։ Պատրաստեք այս բաղադրատոմսը բրնձով։
Բաղադրամասեր
- 2 ճաշի գգալ լավ որակի հատիկավոր բրինձ,
- 2 թեյի գդալ մեղր,
- 2 թեյի գդալ թարմ կաթ,
- 1 բաժակ ջուր,
- 0,5 թեյի գդալ կտաբատի յուղ
Պատրաստման եղանակը
Խաշեք բրինձը և անցկացրեք քամիչով։ Ջուրը առանձնացրեք։ Շիլայի մեջ ավելացրեք գոլ կաթ և մեղր: Վերջում ավելացրեք կտավատի յուղը և լավ խառնեք։
Օգտագործման եղանակը
Քսեք դիմակը մաքրած դեմքին, թողեք, մինչև այն ամբողջությամբ չորանա: Հեռացրեք միջոցը նախապես պահված եփուկի օգնությամբ: Այս դիմակն օգտագործեք 10 օրը 2 անգամ։ 1 ամիս անց կնկատեք զարմանալի փոփոխությունները։