Ինչպես ձմռան համար պահել լոլիկները՝ առանց ջրի, քացախի ու աղի․․ այս ձևը ոչ բոլորին է հայտնի

Խոհանոց

Եթե լոլիկը պահեք այս եղանակով, ապա ձմռանը կկարողանաք վայելել թարմ բանջարեղենի համը։ Դուք կարող եք վայելել լոլիկները ամբողջ ձմեռ։

Անհրաժեշտ է՝ 3լ բանկայի համար․

  • լոլիկ, որքան կտեղավորվի
  • չոր մանանեխ՝ 2ճ․գ․ծ

Ինչպես պատրաստել․

Բանկաներն ու կափարիչները նախապես ստերիլիզացնել։

Լոլիկները լվանալ ու լավ չորացնել։ Կարևոր է, որ լոլիկները լինեն առողջ, առանց վնասվածքների։

Բանկայի մեջ լցնել 1ճ․գ․ մանանեխ ու դնել լոլիկները՝ լցնելով բանկայի կեսը։ Լցնել մանանեխի մյուս կեսը ու բանկան ամբողջությամբ լցնել լոիկներով։

Դնել կափարիչներն ու փակել։ Բանկաները գլորել սեղանի վրա, որ մանանեխը հավասարաչափ բաշխվի բոլոր լոլիկների վրա։