Առողջության մասին հոգ տանելը՝ յուրաքանչյուր մարդու գլխավոր խնդիրներից մեկն է: Որպեսզի ձեզ լավ զգաք, անհրաժեշտ է ոչ միայն լավ սնվել, հրաժարվել վնասակար սովորություններից, սպորտով զբաղվել, այլև ճիշտ ժամերին ջուր խմել:
Գիտնականները հավաստիացնում են, որ մարդիկ օրական 8-10 բաժակ ջուր պիտի խմեն: Սակայն ավելի կարևոր է այն, թե որ ժամերին եք խմում:
Ջրի առաջին ընդունումը՝ 08:00 Դատարկ ստամոքսին խմած մի բաժակ ջուրը կարթնացնի ձեր օրգանիզմը: 20-30 րոպե անց կարող եք նախաճաշել:
Ջրի երկրորդ ընդունումը՝ 11:00 Այս ժամին խմած մի բաժակ ջուրը կթուլացնի քաղցի զգացումը և կօգնի խուսափել միջանկյալ սնունդ ընդունելուց:
Ջրի երրորդ ընդունումը՝ 13:00 Ճաշի ժամանակ օգտակար է մի բաժակ ջուր խմելը, որպեսզի լավացնեք մարսողությունը: Բացի այդ, այս կերպ կկարողանաք փոքրացնել ուտելիքի չափաբաժինը, սակայն հագեցած վեր կենալ սեղանից:
Ջրի չորրորդ ընդունումը՝ 16:00 Ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում սաստիկ ծարավի զգացում է լինում: Դա նորմալ է, դրա համար էլ մի զրկեք ձեզ՝ ջուր խմելու հաճույքից:
Ջրի հինգերորդ ընդունումը՝ 20:00 Եթե ընթրիքից առաջ մի բաժակ ջուր խմեք՝ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնելով, օրգանիզմն ավելի լավ կմարսի սնունդը, իսկ դուք ձեզ հանգստացած կզգաք:
Կարևոր է. սովորեք լսել ձեր օրգանիզմին և թույլ մի տվեք, որ տեղի ունենա ջրազրկում, որը կարող է հանգեցնել առողջության կտրուկ վատացմանը: