Ինչպիսի՞ն է Գուրգեն Դաբաղյանի ընտանիքը. ովքե՞ր են երգչի ընտանիքի անդամները

Հետաքրքիր Շոու բիզնես

Սիրելի և հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանը մեկն է այն քչերից, ով դեռ իր մանկության տարիներից վայելում էր հայտնիության և սիրված լինելու հաճույքը: Դեռ մանուկ հասակից երգչի երաժշտական կատարումները սիրելի և լսելի էին ոչ այնքան իր տարեկիցների, որքան մեծահասակների համար, քանզի նրա ընտրած կատարումներն ժողովրդական, աշուղական էին ու հոգեհարազատ շատ-շատերին:

Դաբաղյանների ընտանիքն առհասարակ երաժշտական է. այստեղ բոլորն էլ այս կամ այն կերպ առնչվում են երգարվեստի, երաժշտության հետ: Հայրը՝ Լևոն Դաբաղյանը մասնագիտությամբ երգիչ է, ով էլ նպաստել է Գուրգենի մասնագիտական կայացմանը:

Գուրգենի եղբայրն ու հորեղբայրը ևս երաժիշտներ են. հորեղբայրը՝ Գևոր Դաբաղյանը, հայտնի դուդուկահար է, դասախոս, դասավանդում է Կոնսերվատորիայում: Նրա դերը ևս մեծ է երգչի մասնագիտական կայացման գործում: Գուրգենի քույրը և երաժշտական կրթություն ունի՝ դաշնակահարուհի է, բայց ապրում է Ռուսաստանում և չի զբաղվում մասնագիտական գործունեությամբ: Նա ունի մեկ դուստր: Գուրգենի մայրը տնային տնտեսուհի է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.