Ինչ կլինի ձեզ հետ, եթե օրական ուտեք 4 մանդարինից ավելի. ինչ են ասում բժիշկները

Հետաքրքիր

Չափից շատ մանդարին ուտելը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ ալերգիկ ռեակցիաներ եւ որովայնի փքվածություն, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սննդաբան Թամար Պրունցեւային:

Մանդարին զգուշությամբ պետք է ուտեն նրանք, ովքեր տա ռապում են աղեստամոքսային տրակտի հի վանդություններով:

Մասնագետի խոսքով՝ մանդարինի անվտանգ քանակը օրական 4 հատն է: Ընդ որում, խորհուրդ չի տրվում ուտել սոված փորին: Դրանք կարելի է ուտել առավոտյան ուտելուց հետո եւ ցերեկը՝ մինչեւ երեկոյան ժամը 5-ը:

Խոսելով մանդարինի օգուտի մասին՝ փորձագետները նշում են, որ դրանք ամրապնդում են իմունիտետը, ինչպես նաեւ լավացնում տրամադրությունը:

Իր հերթին սննդաբան Ելենա Սոլոմատինան նշել է, որ մանդարինը կարող է վնասակար լինել այդ մրգերի մշակման եւ պահպանման պատճառով: Նրա խոսքով՝ շատերը մշակում են մանդարինը հակասնկային միջոցներով, այդ պատճառով կեղեւը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.