Իշլի քյուֆթան պատրաստում եմ միայն այս բաղադրատոմսով, երբեք չի ճաքում, իդեալական կպչում է ու աննկարագրելի համեղ է ստացվում

Խոհանոց Տեսանյութեր

Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ իշլի քյուֆթայի պատրաստման բազատեսակ տարբերակներ կան, սակայն այս իշլի քյուֆտթան մեկ անգամ փորձելուց հետո, կդառնա Ձեր տոնական սեղանի անբաժան զարդը։ Պատրաստման եղանակը ըստ Արուսյակ Հոխիկյանի է, ու պարզ է և հեշտ։ Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ Արտաքին խճողակ․ 3 բաժակ մանր բլղուր, 500 գ անյուղ միս, 300 գ քյուֆթայի միս, աղ, պղպեղ,

2 ճ/գ տոմատի մածուկ կամ պղպեղի մածուկ կամ խառուրդ 1-2 ճ գդալ կարմիր ոչ կծու պղպեղ։ Միջուկի խճողակ․ 1,5-2 կգ յուղոտ միս, 4-5 գլուխ սոխ /միջին չափսի/, աղ, պղպեղ, քիմիոն, 50-100 գ կարագ։ Նաև շենք, որ կախված արտաքին խճողակի շերտի բարակությունից՝ միջուկի խճողակը կարող է պահանջվել տարեր քանակով։ Սկսնակների համար 1,5-2 կգ յուղոտ միսը լրիվ ավական է։